Բաժիններ՝

Ամերիկայի գավաթ-2016. ԱՄՆ-ը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց Էկվադորի թիմին 2:1 հաշվով:

Խաղի 22-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ԱՄՆ հավաքականի հարձակվող Քլինտ Դեմփսին: Ընդմիջումից հետո 2 թիմերն էլ մնացին 10 հոգով. մրցավարը դաշտից հեռացրեց Լուիս Անտինիո Վալենսիային և Ջերմեյն Ջոնսին:

Հարձակվող Գյասի Զարդեն կրկնապատկեց խաղի հաշիվը 65-րդ րոպեին, որից հետո պատասխան գոլի հեղինակ դարձավ էկվադորցիների կիսապաշտպան Միքայել Արոյոն:

Կիսաեզրափակչում ամերիկացիները կխաղան կամ Արգենտինայի, կամ Վենեսուելայի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930