
«Մենք փորձում ենք լուծել Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հարցը». Մինո Ռայոլա

Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռևս կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» և տվյալ տրանսֆերի վերաբերյալ աշխատանքը շարունակվում է:
«Մխիթարյանն ուզում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Մենք փորձում ենք լուծել նրա տեղափոխության հետ կապված հարցը»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում The Times-ը:
Մանկունյանցիների նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով՝ գտնելով, որ նա շատ օգտակա կլինի թիմի համար: Սակայն «Բորուսիան» նախընտրում է պահել Մխիթարյանին իր շարքերում ևս մեկ մրցաշրջան, որից հետո նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ: Տվյալ պահին «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի համար գերմանական ակաումբին առաջարկում է 24 մլն եվրո:
Ռայոլան քննադատել է «Բորուսիայի» ղեկավարությանը, որը համաձայն էր բաց թողնել ֆուտբոլիստին, բայց հիմա ուզում է պահել նրան ևս մեկ մրցաշրջան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը