
«Չեմ սափրելու մորուքս, այն պետք է տիտղոս բերի Արգենտինային». Լիոնել Մեսսի

Խերարդո Մարտինոյի թիմում սկսել են հավատալ նախանշաններին:
«Եթե ես սափրեմ մորուքս, ինձ կսպանեն: Մենք հավատում ենք, որ դա կաբալա է, որ մենք կընդհատենք անհաջողությունների շարքը և տիտղոս կնվաճենք: Ես հաստատ այն չեմ սափրի: Թիմակիցներս ինձ թույլ չեն տա»,- հայտարարել է Մեսսին, ում խոսքերը մեջբերում է AS-ը:
Արգենտինացիները հաղթել են խմբային փուլի բոլոր 3 խաղերը, իսկ Մեսսին Պանամայի հետ խաղում աչքի է ընկել հեթ-տրիկով (5:0):
Քառորդ եզրափակչում Ալբիսելեստեի մրցակիցը կլինի Վենեսուելայի հավաքականը (հունիսի 18):
Նախորդ տարի Ամերիկայի գավաթի եզրափակչում Արգենտինան 11-մետրանոցներով պարտվեց Չիլիի հավաքականին: Դրանից մեկ տարի առաջ Մեսսիի թիմը պարտվեց Գերմանիային (0:1) Աշխարհի առաջնության եզրափակչում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը