
«Մենք խաղալու ենք եղբայրների դեմ, իսկ դա ավելացնում է հետաքրքրությունը». Ռոյ Հոջսոն

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը պատմել է Եվրո-2016-ում Ուելսի դեմ խաղին՝ իր թիմի պատրաստվելու մասին:
«Դերբիի մթնոլորտ է: Դա ցնցող է: Շատերն Անգլիայում և Մեծ Բրիտանիայում և, թերևս, ամբողջ աշխարհում սպասում են այս խաղին: Մենք խաղալու ենք եղբայրների դեմ, իսկ դա ավելացնում է հետաքրքրությունը: Այսպիսի դեպքերը միայն բարձրացնում են սպասումները:
Կարծում եմ՝ վալիացիները կխաղան այնպես, ինչպես վաղուց արդեն խաղում են Քրիս Կոուլմենի օրոք: Մենք չենք սպասում ոչ մի փոփոխություն՝ ոչ նրանց խաղի մեջ, ոչ էլ կազմում:
Չենք կարծում, որ նրանք ինչ-որ նոր ձևով կխաղան: Մենք նույնպես չենք կարող անակնկալներ մատուցել. վալիացիները շատ լավ գիտեն մեր ֆուտբոլիստներին:
Խոսակցությունները մեկ բան են, պայքարը դաշտում՝ միանգամայն այլ բան: Վալիացիների վրա այդպիսի ճնշում չկա, ինչպես մեր: Նրանք արդեն հաղթել են առաջին խաղը, իսկ հաղթանակը գրեթե երաշխավորում է փլեյ-օֆֆի ուղեգիր, քանի որ խմբից կարող է դուրս գալ միանգամից 3 թիմ»,- ասել է Հոջսոնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը