
Կուլումբիան 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Պերուին և դուրս եկավ Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ

Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակչում Պերուի հավաքականը հանդիպեց Կոլումբիայի ազգային թիմի հետ: Խաղի հիմնական ժամանակում հաղթողը չորոշվեց և քանի որ ըստ մրցաշարի կանոնների, լրացուցիչ ժամանակ կարող է ավելացվել միայն եզրափակչում, ուստի թիմերը միանգամից անցան 11 մետրանոցներին, որտեղ ավելի դիպուկ էին կոլումբիացիները (4:2):
Կիսաեզրափակչում կոլումբիացիները կխաղան Մեքսիկա-Չիլիի խաղի հաղթողո հետ:
Ամերիկայի գավաթ
Պերու-Կոլումբիա 0:0 (2:4)
Չատրաստեց Անի Գաբուզյանը