«Արդարացրել ենք ազգի, ղեկավարության, մարզիչների հույսերը: Ուրախ ենք, որ Հայաստանի դրոշն ենք բարձրացրել Օլիմպիական խաղերում: Հայաստանի նման փոքր երկրի համար սենսացիա ենք գրանցել», – ասաց նա:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն քննարկում է Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի ըմբիշ Միհրան Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցած մրցավարական սխալ դիրքորոշումը և արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցե րի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում մրցավարների գործողությունները կապված Միհրան Հարությունյանի հետ, ասաց, որ երբ ՀԱՕԿ-ի որոշումը կայացվի, կիմանանք:
«Դա բարեգործություն չէ, ես ստացել եմ այդ տունն իմ արդյունքի համար: Ես քիչ բան չեմ արել մեր երկրի համար, ինձ թվում է, որ ես արժանի եմ այդ ամեն ինչին: Սա ո՛չ բարեգործություն է և ո՛չ էլ նվեր է: Սա իմ բարձրացրած արդյունքին համապատասխան պարգև է»:
Սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Դանիա-Հայաստան ընտրական հանդիպումը: Խաղը կսպասարկի Ավստրիայի մրցավարական անձնակազմը՝ Հարալդ Լեհների գլխավորությամբ:
Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի Ռիո դե Ժանեյրո մեկնած ու հաղթական մեդալներով վերադարձած մարզիկները Ucom ընկերության բաժնետերերի խորհրդի որոշմամբ բնակարաններ ու դրամական պարգևներ կստանան։
Ֆրանսիական «Օլիմպիկ Մարսել»-ը հրապարակել է այն ֆուտբոլիստների խաղային համարները, ովքեր մեկնարկած մրցաշրջանում հանդես կգան ակումբի կազմում:
Տեղի ունեցան 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի նախապատրաստական ընկերական հանդիպումներ: Պորտուգալիան առանց Ռոնալդուի 5 անպատասխան գնդակ խփեց Ջիբրալթարի հավաքականին (5:0):
2018թ. Աշխարհի առաջնության որակավորման մրցաշարում Հարավային Կորեան հաղթեց Չինաստանին (3:2), Ուզբեկստանը՝ Սիրիային:
Հարավային Ամերիկայում տեղի ունեցան 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի 5 հանդիպումներ:
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի նկատմամբ կատարված անարդարությունը ոչ մեկի անտարբեր չթողեց. բարկացան ու արտասվեցին ոչ միայն հայերը: Բայց պետության գործառույթն իր քաղաքացիներին պաշտպանելն է, կլինեն նրանք մարզիկ, թե այլ մասնագիտության տեր: ՀԱՕԿ-ը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է ամեն ինչ անեն, որ Հարությունյանի մենամարտի մրցավարները որակազրկվեն:
Հանրահայտ FourFourTwo ամսագիրը անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ստացած վնասվածքին:
«Մանչեսթեր Յունայթեդի» ծագող աստղ Մարկուս Ռեշֆորդն ապահովել է մորը և 2 եղբայրներին շքեղ բնակարանով:
Գլխավոր մարզիչ Եվգենի Տրեֆիլովը նվերը ստացել է Սերգեյ Շիշկարյովից (Ռուսաստանի ձեռքի գնդակի ֆեդերացիայի նախագահ) և Նիկոլայ Դոլադայից (Կրասնոդարի մարզպետի տեղակալ):
Ալվարո Արբելոան «Վեսթ Հեմ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Պայմանագիրը լոնդոնցիների հետ նախատեսված է 1 տարվա համար:
Ֆրանսիայի Մակոն քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նոր լիցքեր կհաղորդի իր ակումբին:
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագի պարտականությունները ստանձնել է թիմի դարպասապահ Մանուել Նոյերը:
Գործարքի մասին հայտարարել է «ՊՍԺ»-ի պաշտոնական կայքը: Համաձայնագրի մանրամասները չեն բացահայտվում, բայց ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուիսի համար «Չելսին» պետք է վճարի 37 մլն եվրո:
Գործարքի մասին հայտարարել է «Նիցցայի» պաշտոնական կայքը: «Լիվերպուլը» բաց է թողել հարձակվողին անվճար:
Մադրիդյան «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շատ գոհ է թիմի կազմից: Արքայական ակումբի ղեկավարը վստահ է, որ սերուցքայինները կարող են մեծ հաղթանակների հասնել բոլոր ֆրոնտներում:
Կիևի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն հանձնել է պարգևները կիևցի օլիմպիականներին և նրանց մարզիչներին, ովքեր մեդալներ են նվաճել Ռիո դը Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում:
Համաշխարհային հակադոպինգային ծառայությունը (WADA) վերստուգել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Մարտիրոսյանի՝ Պեկինի 29-րդ ամառային Օլիմպիական խաղերի դոպինգ փորձանմուշը, որը տվել է դրական արդյունք։ Այս մասին հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին: «Հիանալի է վերադառնալ ազգային թիմ: Առջևում Չեխիայի դեմ ընկերական խաղն ու աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական հանդիպումներն են: Մեզ սպասվում է դժվարին շաբաթ, սակայն ես պատրաստ եմ, ինչպես միշտ: Առա՛ ջ, Հայաստան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը:
Դանիայի ազգային հավաքականի պաշտպան Սիմոն Կյաերը խոսել է աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ընտրանու հետ առաջիկա հանդիպման մասին և նշել, որ արդարացում չի գտնվի, եթե իր թիմը պարտություն կրի այդ խաղում:
Քիչ առաջ Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում ավարտվեց Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը։ Դաշտի տերերը հաղթեցին 3:0 հաշվով:
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո միջազգային կարիերան ավարտելու մտադրության մասին:
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով տվյալ պահին գլխավորում է «Մանչեսթեր Սիթին», իր կարծիքն է հայտնել «կապտանռնագույնների» խաղի մասին: Կատալոնական ակումբը լինելու է «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:
Ես ինձ կյանքում այդքան ինքնավստահ երբեք չեմ զգացել, ինչպես հիմա: Թող ինձ ների Աստված, անհամեստության համար, բայց ես հիմա այնքան ինքնավստահ եմ ու այնքան հավատ ունեմ իմ ուժերի նկատմամբ, որ ասում եմ 100 տոկոսով` ես կարող եմ դառնալ բացարձակ ռեկորդակիր:
Քիչ հետո Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում կսկսվի Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը։
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը դաշտում արտահայտած բռնության համար կարող է որակազրկվել 3 խաղով: