Բաժիններ՝

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» ֆուտբոլիստ Սեսար Ասպիլիկուեյտային

«Բարսելոնան» մեծ հետաքրքրություն է ցուցաբերում պաշտպան Էկտոր Բելիերինի նկատմամբ, բայց կատալոնացիներն ունեն նաև պահեստային տարբերակ այն դեպքում, եթե ֆրանսիացին գերադասի մնալ «Արսենալում»:

Կատալոնացիների ցուցակում առաջինը նշվում է «Չելսիի» 27-ամյա պաշտպան Սեսար Ասպիլիկուեյտան: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, ավելի վաղ իսպանացին երկարաձգել է պայմանագիրը «կապույտների» հետ և խոստովանել է, որ զգում է սեր «Չելսիի» երկրպագուների կողմից, բայց դրա հետ մեկտեղ՝ նա իրեն շոյված է զգում «Բարսելոնայի» հետաքրքրությունից:

Ասպիլիկուեյտան հանդես է գալիս «Չելսիի» կազմում 2012 թվականից:

Ընթացիկ մրցաշրջանում Սեսարն անցկացրել է 42 պաշտոնական խաղ լոնդոնյան ակումբի կազմում: Իսպանացին մոտ է երկրորդ հաղթանակին ԱՊԼ-ում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս