
Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում պատմության մեջ երկու անընդմեջ հեթ-տրիկ կատարած առաջին ֆուտբոլիստն է

Պորտուգալացին սահմանեց միանգամից մի քանի ռեկորդ:
Երեքշաբթի՝ Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակչում, «Ռեալը» 3:0 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»: Մադրիդցիների բոլոր երեք գնդակները խփեց Կրիշտիանու Ռոնալդուն:
Պորտուգալացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում կատարեց երկու անընդմեջ հեթ-տրիկ:
Ռոնալդուն մրցաշարի պատմության մեջ առաջինն է, ով խփում է 50 գոլից ավելի: Հիմա պորտուգալացու հաշվին գրանցված է 53 գնդակ:
Ռոնալդուն 13 գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում: Այդ ցուցանիշով նա անցավ նախորդ ռեկորդակրին՝ «Ռեալի» նախկին հարձակվող Ալֆրեդո դի Ստեֆանոյին, ում հաշվին գրանցված է 11 գնդակ:
2016-17թթ. Չեմպիոնների լիգայում Ռոնալդուն դարձել է 10 գոլի հեղինակ:
«Ատլետիկո» – «Ռեալ» պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 10-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը