Բաժիններ՝

«Ուզում եմ գովել իմ խաղացողներին, սա ֆուտբոլ է». «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմ

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը պատմել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Յուվենթուսի» դեմ անցկացրած հանդիպման մասին (0:2):

««Յուվենթուսը» վերահսկում էր առաջին 15 րոպեները, հետո խաղը դարձավ ավելի բալանսավորված: Մենք լավ խաղ անցկացրինք: Ուզում եմ գովել իմ ֆուտբոլիստներին, սա ֆուտբոլ է:

«Յուվենթուսի» հետ դժվար է խաղալ: Մբապեին չէր հաջողվում տարածություն գտնել հարձակման համար: Բուֆոնը 2 կամ 3 գերազանց սեյվ կատարեց, և դա որոշեց խաղի արդյունքը:

Մեզ դժվար կլինի դուրս գալ հաջորդ ռաունդ, բայց մենք հույսը չենք կորցնում: Կաշխատենք հաղթել «Նանսիին», որպեսզի վստահ գնանք Թուրին»,- ասել է Ժարդիմը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս