Բաժիններ՝

Մոուրինիոն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին արգելել է օգտվել սոցիալական ցանցերից

Պորտուգալացին ֆուտբոլիստներին կոչ է արել կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Ինչպես հաղորդում է The Independent-ը, Մոուրինիոն արգելել է խաղացողներին օգտվել սոցիալական ցանցերից մարզումների ժամանակ, ակումբային ավտոբուսում և խաղերից 48 ժամ առաջ:

Պորտուգալացին գտնում է, որ ֆուտբոլիստները չափից շատ ժամանակ են հատկացնում Թվիթերին, Ինստագրամին և Ֆեյսբուքին:

«Մանչեսթեր Յունայթեդը» 34 խաղերում հավաքելով 65 միավոր՝ գրավում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը:

Մայիսի 4-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղում կհանդիպի «Սելտայի» հետ: Պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 11-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031