Բաժիններ՝

«Իմ կարիերան 3 տարով մեծ է Մբապեից». Բուֆոն

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից առաջ խոսել է սպասվող խաղի և իր ակնկալիքների մասին:

Ըստ Բուֆոնի՝ խաղը շատ բարդ է լինելու: Սակայն թուրինյան ակումբը պատրաստ է դժվարությունների և կանի ամեն ինչ՝ հաղթանակի հասնելու համար:

Բուֆոնը հետաքրքիր փաստ է արձանագրել:

«Մոնակոյի» երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապեն ծնվել է 1998 թվականին, երբ Բուֆոնն արդեն իսկ մասնակցում էր աշխարհի առաջնությանը:

«Իմ կարիերան 3 տարով մեծ է  Մբապեից: Զարմանալի երևույթ է ֆուտբոլը: Իմ մրցակիցը դեռ չէր ծնվել, երբ ես արդեն տիտղոսներ էի նվաճում»:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Մոնակո»-«Յուվենթուս» հանդիպումը կկայանա մայիսի 3-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031