Der Spiegel-ը ապացուցել է, որ Ռոնալդուն մեղավոր է բռնաբարության մեջ
Շաբաթներ առաջ գերմանական «Der Spiegel» պարբերականը մեղադրել էր պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին բռնաբարության մեջ: Այժմ գերմանական պարբերականն ապացույցներ է հրապարակել, որոնք փաստում են, որ Ռոնալդուն մեղավոր է բռնաբարության մեջ: Ըստ պարբերականի՝ պորտուգալացին գրեթե 400 հազար դոլար է վճարել իր զոհին, որպեսզի վերջինս ցուցմունքներ չտա:
Ռոնալդուի ներկայացուցիչները պաշտոնապես հերքել են այս տեղեկատվությունը: Սակայն գերմանական պարբերականը նշում է, որ սեփական հետաքննության արդյունքում ձեռք է բերել անհերքելի ապացույցներ:
Պարբերականը ձեռք է բերել փաստաթղթեր, որոնց վրա կա ֆուտբոլիստի ստորագրությունը: Սրանք գումարային փաստաթղթեր են: Աղջիկն ի սկզբանե պահանջել է 600 հազար դոլար, սակայն, ըստ փաստաթղթերի՝ ֆուտբոլիստը վճարել է 260 հազար դոլար:
Հիշեցնենք, որ խոսքը 2009 թվականին Լաս Վեգասում տեղի ունեցած դեպքի մասին է: Երեկույթի ժամանակ Ռոնալդուն ծանոթացել է մի աղջկա հետ, ով հետո պնդել է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը բռնաբարել է իրեն:
Սիրարփի Աղաբաբյան