2017-18թթ. մրցաշրջանի բոլոր տնային խաղերը «Տոտենհեմը» կանցկացնի «Ուեմբլի» մարզադաշտում
Անգլիական «Տոտենհեմը» հաջորդ՝ 2017-18թթ. մրցաշրջանի մասին պաշտոնական հայտարարություն է տարածել: Մայիսի 14-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ տնային խաղով «Տոտենհեմը» հրաժեշտ կտա «Ուայթ Հարթ Լեյնին», իսկ հաջորդ մրցաշրջանի տնային խաղերն ամբողջությամբ կանցկացնի Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:
«Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտը, որը նախատեսված է 36 հազար երկրպագուների համար, կվերակառուցվի և կընդլայնվի՝ մինչև մոտ 61 հազար երկրպագու:
«Տոտենհեմը» «Ուայթ Հարթ Լեյնում» հանդես է գալիս 1898 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը