Բաժիններ՝

«Մոնակոն» հրաժարվել է վաճառել Կիլիան Մբապեին «Մանչեսթեր Յունայթեդին» 85 մլն եվրոյով

«Մոնակոն» գտնում է, որ ֆուտբոլիստը շատ ավելի թանկ արժե:

«Մանչեսթեր Յունայթեդը» Մբապեի համար առաջարկել է 85 մլն եվրո, բայց մերժում է ստացել: Ինչպես հաղորդում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը, «Մոնակոն» ֆուտբոլիստի համար ցանկանում է ստանալ 120-140 մլն եվրո: «Մոնակոյում» հույս ունեն, որ Մբապեն կմնա ակումբում ևս 1 մրցաշրջան:

Կիլիան Մբապեն 2016-17թթ. մրցաշրջանում «Մոնակոյի» կազմում անցկացրել է 37 խաղ, խփել է 23 գնդակ և կատարել է 8 գոլային փոխանցում:

Transfermarkt.de-ն 18-ամյա հարձակվողին գնահատում է 10 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս