Բաժիններ՝

Մարիա Շարապովան գրավել է WTA-ի վարկանիշի 262-րդ հորիզոնականը

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան անցյալ շաբաթ հասավ մինչև Շտուտգարտի մրցաշարի կիսաեզրափակիչ, վաստակեց 185 վարկանիշային միավոր և գրավեց WTA-ի վարկանիշի 262-րդ հորիզոնականը: Վարկանիշի առաջին տասնյակում փոփոխություններ չեն գրանցվել. առաջատարն ամերիկուհի Սերենա Ուիլյամսն է:

Շարապովայի ներկայիս դիրքը վարկանիշային աղյուսակում թույլ չի տալիս նրան մասնակցել «Ռոլան Գարոսի» որակավորման փուլին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուս թենիսիստուհին կարող է Ֆրանսիայի բաց առաջնության մասնակցության wild card ստանալ: Մրցաշարում Շարապովայի հնարավոր մասնակցության մասին որոշումը կհայտարարվի մայիսի 16-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031