Բաժիններ՝

Ինչպես կարող է Հենրիխ Մխիթարյանը պատմություն կերտել «Յունայթեդ»-ի համար

Հենրիխ Մխիթարյանը հնարավորություն ունի պատմություն կերտել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար` Եվրոպայի լիգայի «Սելտա»-ի դեմ կիսաեզրափակիչ խաղում: Այս կիսապաշտպանին է անդրադարձել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:

«Յունայթեդ»-ի երկրպագուների կողմից սիրելի ֆուտբոլիստն արդեն գոլեր է խփել Եվրոպայի լիգայի նախորդ 4 խաղերում անընդմեջ: Գրավելով «Զարյա»-ի, «Սենթ-Էթիեն»-ի «Ռոստով»-ի և «Անդերլեխտ»-ի դարպասները` հայ կիսապաշտպանը ևս մեկ հնարավորություն ունի աչքի ընկնելու Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի «Սելտա»-ի դեմ խաղում: Եթե Մխիթարյանը դառնա գոլի հեղինակ, ապա նա կլինի առաջին և միակ ֆուտբոլիստը, ով Եվրոպայի լիգայի 5 տարբեր խաղերում դարձել է գոլի հեղինակ նույն խաղարկությունում:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքն անդրադարձել է նաև այն ֆուտբոլիստներին, ովքեր աչքի են ընկել եվրոգավաթներում, շեշտելով Դեյվիդ Հերդի, Դուայթ Յորքի, Կրիշտիանու Ռոնալդուի և Ուեյն Ռունիի անունները:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի «Սելտա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա մայիսի 4-ին` Երևանի ժամանակով 23:05-ին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031