«Ինձ համար աշխարհի լավագույն հարձակվողը Դիեգո Կոստան է». Անտոնիո Կոնտե
Իտալացին չի պատրաստվում փոխել հարձակվողին Ռոմելու Լուկակուի հետ:
«Լուկակուն լավ ֆուտբոլիստ է, բայց Դիեգոն շատ կարևոր է և որոշիչ դեր կարող է խաղալ մրցաշրջանի վերջում: Մենք խոսում ենք երկու նշանավոր հարձակվողների մասին: Բայց Դիեգոն ինձ համար աշխարհի լավագույն հարձակվողն է:
Հրաշալի է, երբ կա տաղանդ: Բայց ինձ դուր է գալիս, երբ ֆուտբոլիստը հանդիպման ժամանակ իրեն զինվորի նման է պահում, և հատկապես, երբ տաղանդավոր ֆուտբոլիստն է իրեն զինվորի նման պահում»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում ВВС-ն:
Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Չելսին» հետաքրքրված է հարձակվող Ռոմելու Լուկակուի վերադարձով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը