
«Չելսին» Անտոնիո Կոնտեին կառաջարկի տարեկան 10 մլն եվրո, որպեսզի նրան պահի ակումբում

«Կապույտների» ղեկավարությունը չի պատրաստվում մարզչին «Ինտեր» բաց թողնել: «Չելսին» պատրաստ է Անտոնիո Կոնտեին առաջարկել տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ և 150 մլն՝ տրանսֆերների համար: Բացի այդ, «կապույտները» պլանավորում են հրավիրել տնօրեն Լել Օրիալին, ում հետ Կոնտեն համագործակցել է Իտալիայի հավաքականում, հաղորդում է Football Italia-ն:
«Ինտերը» փորձում է գայթակղել Կոնտեին, քանի որ նրա ընտանիքը դեռ ապրում է Իտալիայում և չի պատրաստվում տեղափոխվել Լոնդոն:
Կոնտեն գլխավորել է «Չելսին» 2016թ. ամռանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը