ՌԴ ՔԿ–ն պարզել է` ովքեր առնչություն ունեն Բրյանսկի մոտ երեխաներով ավտոբուսի վրա հարձակմանը

Ուկրաինայի ԶՈւ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին և Ուկրաինայի ռազմական հետախուզության պետ Օլեգ Իվաշչենկոն են կանգնած Բրյանսկի մարզում երեխաներով ավտոբուսի հարձակման հետևում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

«Քննությունը պարզել է նշված հանցագործության կատարմանը Ուկրաինայի ԶՈւ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդիի և Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Օլեգ Իվաշչենկոյի առնչությունը, որոնք ապահովում էին գործողության իրականացումն ու ապօրինի հրաման են տվել ՌԴ տարածքում քաղաքացիական տրանսպորտային միջոցների վրա գրոհելու մասին», – ասել է Պետրենկոն։

Նրա խոսքով` հարձակման անմիջական կատարողները ուկրաինացի երեք զինծառայողներն են, այդ թվում «Խիմերա» անօդաչու համակարգերի ստորաբաժանումներից։

«Պարզվել են ահաբեկչության անմիջական կատարողները։ Նրանք են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության 105-րդ սահմանային ջոկատի «Խիմերա» անօդաչու համակարգերի ստորաբաժանման զինծառայող Դմիտրի Տկաչենկոն, Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության 7-րդ սահմանային ջոկատի «Շկվալ» արագ արձագանքման սահմանային պարետատան զինծառայող Իգոր Ժուկովը և Ուկրաինայի ԶՈւ հատուկ ծառայությունների 73-րդ ծովային կենտրոնի զինծառայող Վլադիսլավ Նաումը», – ասել է նա։

Պետրենկոն հայտնել է նաև, որ քննիչները շարունակում են գործողությունները, որպեսզի պարզեն միջադեպին առնչություն ունեցող մյուս հանցակիցներին։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ուկրաինայի զինված ուժերը ինքնաթիռատիպ անօդաչոներով հարձակվել էին Գոմելի մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսի վրա։ Թիմը Գելենջիկ էր մեկնում հանգստի։ Ավտոբուսում եղել է 44 ուղևոր, որոնցից 28-ը 2014-2015 թվականներին ծնված երեխաներ էին։ Հարձակման հետևանքով զոհվել է թիմին ուղեկցող մի կին։ 8 մարդ, այդ թվում` 6 երեխա վնասվածքներ են ստացել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930