Բաժիններ՝

Հայաստանի հետ խաղից առաջ Մոնտենեգրոյի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի հետ

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Մոնտենեգրոյի ազգային ընտրանին մեր թիմի հետ խաղից առաջ ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի ընտրանու հետ: ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպումը կկայանա հունիսի 4-ին Պոդգորիցայում:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Մոնտենեգրո-Հայաստան մրցավեճը կկայանա հունիսի 10-ին: Երևանում կայացած խաղում հայ ֆուտբոլիստները 3:2 հաշվով կամային հաղթանակ էին տարել մրցակցի նկատմամբ` առաջին կեսից հետո զիջելով 0:2 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031