Բաժիններ՝

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան վերսկսվում է. թիմերը սկսում են պայքարը եզրափակիչի ուղեգրի համար

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան վերսկսվում է. թիմերը սկսում են պայքարը եզրափակիչի ուղեգրի համար: Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում այսօր՝ մայիսի 2-ին, արքայական ակումբը` «Ռեալ»-ը կհյուրընկալի «Ատլետիկո»-ին:  Այս հանդիպումը թիմերի 5-րդ խաղն է` Չեմպիոնների լիգայի շրջանակում:

Արքայական ակումբի համար սա Չեմպիոնների լիգայի 7-րդ անընդմեջ կիսաեզրափակիչն է: Իսկ ահա Իսպանիայի առաջնության շրջանակում «Ռեալ»-ի և «Ատլետիկո» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ասել է, որ խաղադաշտ կմտնի թիմ, որ հպարտություն կպարգևի երկրպագուներին: «Ռեալ»-ի մարզիչ Զիդանի խոսքով` երկու թիմերը լավ ծանոթ են միմյանց:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ռեալ»-«Ատլետիկո» առաջին հանդիպումը կկայանա մայիսի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս