ԱՄՆ ավտոարտադրողները կսկսեն զենք արտադրել, այդ թվում՝ Tomahawk և Patriot. Թրամփ

Ամերիկյան ավտոարտադրողները կսկսեն զենք արտադրել, այդ թվում՝ Tomahawk թևավոր հրթիռներ և Patriot ՀՕՊ համակարգեր։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք (ավտոարտադրող ընկերությունները – խմբ.) ծրագրեր ունեն գործարանների ուղղվածությունը փոխելու վերաբերյալ։ Մենք պատրաստվում ենք արտադրել զենք, այդ թվում՝ Patriot, Tomahawk և շատ այլ բաներ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։

ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունը զենքի արտադրության լայնածավալ տնտեսական արշավ է սկսում, ուստի ազատ հզորություններ ունեցող ավտոարտադրողները պայմանագրեր են կնքում հրթիռներ արտադրելու համար։

Թրամփը հավելել է, որ զենքի արտադրությամբ մասնավորապես հետաքրքրված է «General Motors»-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930