Հունիսի 19-ին կայացել է կատալոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը, որի ընթացքում ակումբի ներկայացուցիչները ամփոփել են տարին, խոսել նվաճումների մասին և կայացրել մի քանի որոշում:
Զինեդին Զիդանը փորձում է Կրիշտիանու Ռոնալդուին պահել Մադրիդում: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը զանգահարել է թիմի առաջատարին և հայտնել է, որ մեծ հույսեր է կապում պորտուգալացու հետ, և, որ նա պետք է ակումբին: Զիդանը խոստացել է, որ «Ռեալն» էլ ավելի շատ տիտղոսներ կնվաճի, բայց թիմին հարկավոր է Ռոնալդուի հաղթողի հոգեբանությունը:
«Քաղաքաբնակները» մոտ էին «Մոնակոյի» և «Տոտենհեմի» պաշտպաններ Բենջամեն Մենդիի և Քայլ Ուոքերի ստորագրմանը, բայց անհաջող բանակցություններից հետո մանչեսթերյան թիմն ուշադրությունը սևեռեց Ալվեսի վրա:
Ֆլորենտինոն մրցակիցներ չունի: Կիրակի ավարտվեց «Ռեալի» նախագահի ընտրությունների համար դիմումների ընդունման վերջնաժամկետը:
Հունիսի 15-ին «Միլանի» գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեն հայտարարեց, որ Դոնարուման վերջնականապես հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Ըստ ինսայդերների տեղեկության, Ջանլուիջին ուզում է շարունակել կարիերան «Ռեալում», որը պատրաստ է վճարել դարպասապահին տարեկան 6 մլն եվրո: 18-ամյա դարպասապահի պայմանագիրը «Միլանի» հետ լրանում է 2018 թվականին:
«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նշել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում կշարունակի ելույթները մադրիդյան ակումբի կազմում:
«Կարմիր սատանաների» 7 համարի մարզաշապիկը նախկինի պես ազատ է: Ռոնալդուն իր գործակալ Ժորժե Մենդեշին խնդրել է անել ամեն հնարավոր բան՝ դեպի «Մանչեսթեր Յունայթեդ» տրանսֆեր ձևակերպելու համար:
Զլատան Իբրահիմովիչի վերականգնումը վնասվածքից հետո ընթանում է ավելի արագ, քան սպասվում էր:
«Լիվերպուլն» ուզում է ուժեղացնել հարձակման գիծը Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստով:
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին երկու փուլերի վիճակահանությունը:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի և Բաքվի Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը շարունակում է ապաքինվել:
Թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու դեպքում «Ռեալը» կողմնորոշվել է տրանսֆերային նպատակներում:
«Ռոսոներները» հույս ունեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Շալկեի» կիսապաշտպանին:
Ինչպես հաղորդում է Tuttosport թերթը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջարկել «Ռեալին» 210 մլն եվրո, ինչպես նաև դարպասապահ Դավիդ Դե Խեային հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուի և Ալվարո Մորատայո տրանսֆերների համար:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Տոնականյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է հաջորդ մրցաշրջանի նպատակների մասին:
«Կապույտները» պատրաստվում են ուժեղացնել պաշտպանության կենտրոնը:
«Վալենսիայի» կիսապաշտպան Լուիշ Նանին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից:
«Մոնակոյի» կիսապաշտպան Տիեմուա Բակայոկոն կողմնորոշվել է իր ապագայի հարցում:
«Ռեալի» ղեկավարությունը կարող է թիմում պահել Ալվարո Մորատային այն բանից հետո, երբ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաղորդեց թիմից հեռանալու ցանկության մասին:
Ջորդան Պիկֆորդը մոտ է Ջանլուիջի Բուֆֆոնից և Էդերսոնից հետո երրորդ ամենաթանկ դարպասահը դառնալուն:
Իսպանիայում «Սերրնաոս» ակումբի մանկական ֆուտբոլային մարզչին հեռացրել են բանից հետո, երբ նրա թիմը (U11) ջախջախել է «Բենիակալապ» թիմին 25:0 հաշվով:
ԱՄՆ ֆուտբոլի առաջնության հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը մրցում էր «Մինեսոտա Յունայթեդ»-ի հետ:
Ժորժե Մենդեշը հունիսի 16-ին բանակցություններ է վարել «Ռեալի» ղեկավարության հետ: Ռոնալդուի գործակալը հայտարարել է, որ պորտուգալացին մի շարք առաջարկներ ունի անգլիական ակումբներից, հաղորդում է Metro-ն՝ հղում անելով Cоре ռադիոկայանին: Մենդեշը նաև հայտարարել է, որ Ռոնալդուն հետաքրքրում է նաև Ֆրանսիայի և Չինաստանի ակումբներին:
«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուային չեն բավարարում նոր պայմանագրի ֆինանսական կետերը, այդ իսկ պատճառով ֆուտբոլիստը հրաժարվել է ստորագրել այն: Տիբոյի և ակումբի միջև բանակցությունները գտնվում են վառ շրջանում:
Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային ընտրանին հաղթանակով մեկնարկեց Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում։
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի պատրաստվում հեռանալ ակումբից: Ինչպես հաղորդում է Sky Sports News HQ-ն, 47-ամյա իտալացի մասնագետը երջանիկ է լոնդոնյան ակումբում: «Չելսիում» վստահ են, որ Կոնտեն, ով այս պահին արձակուրդում է, պատրաստ է շարունակել աշխատանքը:
Պաշտպան Քրիս Սմոլինգը կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»: Ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել 27-ամյա ֆուտբոլիստին: Հաղորդվում է, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրվում են «Էվերթոնը», «Նյուքասլը» և «Վեսթ Հեմը»:
Միլանյան ակումբը պատրաստվում է գնել «Սենթ Էթյենի» պաշտպան Ֆլորենտին Պոգբային: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի եղբոր տրանսֆերի համար իտալական ակումբը պատրաստ է վճարել 3.5 մլն եվրո: Ֆլորենտինի պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ լրանում է 1 տարուց, և այն չի երկարաձգվելու:
Ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարի բացման Ռուսաստան-Նոր Զելանդիա խաղին մարզադաշտից կհետևի ավելի քան 50 հազար երկրպագու: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է «Ռուսաստան-2018» կազմակերպչական հանձնաժողովի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը: «Այս պահին վաճառքի համար շուրջ 5 հազար տոմս է մնացել»,- ասել է նա: