Բաժիններ՝

Էդգարը կարևոր միավորներ վաստակեց Պորտուգալիայի մրցաշարում. Արմեն Գյոզալյան

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանի կարծիքով հայ մարզիկի արծաթե մեդալը շատ կարևոր միավորներ տվեց հեծանվորդին:

«Այս մրցաշարն առաջին կարգի մրցաշար էր: Եվրոպայի առաջնությունում ևս այսքան բարձր միավոր են խաղարկվում: Պորտուգալիայի այս մրցաշարին մասնակցում են աշխարհի առաջնության առաջին 24 տեղերի համար պայքարող մարզիկները: Էդգարը կարևոր միավորներ վաստակեց Պորտուգալիայի մրցաշարում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գյոզալյանը:

Վերջինս փաստեց, որ Էդգարը կմասնակցի նաև մեծահասակների սկրեչ ձևին` փորձելով ավելացնել վարկանիշային միավորները:

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը դարձել է միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր: Պորտուգալիայում կայացած «Trofeu Internacional de Anadia» մրցաշարում Ստեփանյանը սկրեչ ձևի մինչև 23 տարեկանների 60 շրջան պայքարում դարձել է արծաթե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս