
«Միլանը» կդիտարկի Դոնարումայի վերաբերյալ առաջարկները, եթե վերջինս ցանկանա հեռանալ

«Միլանի» գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեն հայտարարել է, որ ակումբը դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային չի արգելի հեռանալ թիմից:
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ նոր սկանդալ է հասունանում, և «ռոսոներների» գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեն հայտարարել է, որ իրենք չեն պահի ֆուտբոլիստին իր կամքին հակառակ: «Մենք մտադիր չենք վաճառել ֆուտբոլիստի, ով հանդիսանում է մարդկային, տեխնիկական և տնտեսական ակտիվն այս ակումբի համար: Բայց եթե նա ասի մեզ, որ ուզում է գնալ, ապա մենք կդիտարկենք առաջարկներ, եթե միայն ինչ-որ մեկը չորոշի օգտագործել ինչ-որ տարօրինակ մեխանիզմներ, որոնք կստիպեն մեզ վաճառել նրան շուկայական գնից ցածր»,- հայտարարել է Ֆասոնեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Միլանը» կվաճառի Դոնարումային ոչ պակաս 70 մլն եվրոյից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը