
Էմերիի ապագան ՊՍԺ-ում կախված է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հետ հակամարտության արդյունքից

Ինչպես հաղորդում է Marca-ն, ՊՍԺ-ն պայքարելու է Չեմպիոնների լիգայում հաղթանակի հասնելու համար, դրա համար Ունայի Էմերիի ապագան փարիզեցիների գլխավոր մարզչի պաշտոնում կախված է նրանից՝ ինչպես թիմը հանդես կգա Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարում:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ եթե ՊՍԺ-ն չանցնի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում, Էմերին կհեռացվի և նա գիտի այդ մասին:
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին վրդովված է պարտությունից, որը վերջերս թիմը կրեց Մյունխենում «Բավարիայից» (1:3), ինչպես նաև չի կարողանում մոռանալ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում «Բարսելոնայից» կրած շոկային պարտությունը: Սա կլինի Էմերիի վերջին շանսը և նա կարող է զրկվել աշխատանքից արդեն մարտին:
Նրա հեռացման դեպքում ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը