
«Քանի ապրում եմ, կպաշտպանեմ Բենզեմային». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստ է միշտ պաշտպանել մադրիդցիների հարձակվող Քարիմ Բենզեմային:
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը ցուցադրում է շատ ցածր արդյունավետություն՝ Պրիմերայի 11 խաղերում խփելով ընդամենը 2 գոլ:
Բենզեմայի նման խաղը հանրության կողմից ենթարկվում է մշտական քննադատության, սակայն «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շարունակում է հավատալ իր համերկրացուն:
«Ես համաձայն չեմ Բենզեմայի հասցեին հնչող քննադատությանը: Քարիմն այն ֆուտբոլիստը չէ, որը 50 գոլ է փխում մեկ մրցաշրջանի ընթացքում, սակայն ինձ հետաքրքրում են ոչ միայն գոլերը: Նա ունի շատ ուրիշ որակներ:
Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա խաղում թիմի համար: Նա այդ ասպեկտում լավագույններից մեկն է: Քանի ես ապրում եմ, ես կպաշտպանեմ Բենզեմային»,- ասել է Զիդանը Marca-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զիդանը խնդրել է «Ռեալի» ղեակավարությանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանկ հարձակվող ձեռք չբերել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը