
Նեյմարի հայրը Ֆլորենտինո Պերեսի հետ քննարկել է որդու՝ ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխությունը

Բրազիլացին չսիրեց Սիրո քաղաքը:
Նեյմար ավագի և Ֆլորենտինո Պերեսի հանդիպումը տեղի է ունեցել Մադրիդի ռեստորաններից մեկում: Ըստ Diario Gol-ի տվյալների՝ տրանսֆերը սպասվում է 2019 թվականին, բայց հարձակվողը երազում է ՊՍԺ-ից հեռանալու մասին հենց այս պահին:
Կապված դրա հետ՝ բրազիլացու հայրը խոստացել է, որ մաքսիմալ ճնշում կգործադրի փարիզեցիների նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի վրա, որպեսզի վերջինս բաց թողնի Նեյմարին արդեն 2018թ. ամռանը: Գործարքի հնարավոր արժեքը 250 մլն եվրո է:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 19 խաղերում դարձել է 17 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը