Բաժիններ՝

Գվարդիոլան գտնում է, որ «Մանչեսթեր Սիթին» չի կարող կրկնել «Արսենալի» ձեռքբերումը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսես Գվարդիոլան հայտարարել է, որ թիմը չի կարող անցնել ԱՊԼ-ի ամբողջ մրցաշրջանն առանց պարտությունների՝ դրանով կրկնելով 2003-2004թթ. մրցաշրջանում «Արսենալի» ինքնատիպ ձեռքբերումը: «Քաղաքայինները» 17 տուրերից հետո գլխավորում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ տանելով 16 հաղթանակ և 1 անգամ խաղալով ոչ-ոքի:

«Ես զգում եմ, որ մենք կարող ենք ավելի լավ խաղալ: Շատ ու շատ ավելի լավ: Մենք կաշխատենք անել դա: Մրցաշրջանն առանց պարտությունների՞: Դա տեղի չի ունենա: Մենք կպարտվենք: Այդ ձեռքբերումը պատկանում է Վենգերին: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, բացառություն է: Այն, ինչ մենք արել ենք, աննորմալ է: Կաշխատենք շարունակել նույն ոգով, բայց մենք կպարտվենք»,- Գվարդիոլային է մեջբերում The Daily Mail-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս