Բաժիններ՝

«Ես ոչ մի դեպքում չէի հայտնվի այսպիսի «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կազմում». Գվարդիոլա

Այսօրվա «քաղաքայինները» ավելի ուժեղ են, քան Յոհան Կրոյֆի լեգենդար բանդան:

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գոհ է թիմի խաղից:

«Արդյո՞ք կկարողանայի տեղ գտնել այսպիսի «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կազմում: Ոչ մի դեպքում: Ֆերնանդինիոն շատ ավելի լավն է, քան եղել եմ ես:

Ռեկորդները լավ են, բայց ինչ-որ մի օր դրանք կխփվեն: Պետք է պահպանել կենտրոնացումը դաշտում: Ես գոհ եմ այն ֆուտբոլից, որը ցուցադրում է թիմը, բայց զգում եմ, որ մենք կարող ենք շատ ավելի լավ խաղալ»,- Գվարդիոլային է մեջբերում ВВС-ն:

Գվարդիոլան եղել է Յոհան Կրոյֆի Դրիմ-թիմի մասնիկը, որը 4 անգամ անընդմեջ հաղթեց Լա Լիգան և «կապտանռնագույններին» բերեց առաջին հաղթանակը Չեմպիոնների լիգայում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031