Բաժիններ՝

Կական հայտարարեց կարիերայի ավարտի մասին

Շնորհակալություն ամեն ինչի համար, լեգենդ: Բրազիլացի կիսապաշտպան Կական հայտարարել է, որ ավարտում է ֆուտբոլային կարիերան:

«Ես եկա այն եզրակացության, որ ժամանակը մոտեցավ ավարտին: Իմ վերջին խոսքը հանգում է նրան, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերաս ավարտվեց»,- հայտարարել է Կական TV Globo-ի եթերում:

Ապագա պլանների մասին բրազիլացին չի հայտնել, բայց ավելի վաղ «Միլանի» ղեկավարությունը առաջարկել էր նրան տնօրենի պաշտոնը: Կարիերայի մեծ մասը Կական անցկացրել է «Միլանում (2003-2009թթ. և 2013-14թթ.): Կիսապաշտպանը հանդես է եկել նաև «Սան-Պաուլուի» և «Ռեալի» կազմերում: Ֆուտբոլիստի վերջին ակումբն «Օռլանդո Սիթին» էր, որի կազմում անցկացրած 72 խաղերում նա դարձել է 22 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031