Բաժիններ՝

«Յուվենթուսը» Էմրե Ջանին առաջարկել է 4-րդ աշխատավարձը թիմում և երաշխավորված տեղ հիմնական կազմում

«Լիվերպուլի» կիսապաշտպանը հաջորդ ամռանը կարող է հայտնվել Իտալիայի առաջնությունում:

Թուրինցիները մտադիր են հունվարին սկսել բանակցությունները կիսապաշտպանի հետ: Եթե Ջանը համաձայնի «Յուվենթուսի» առաջարկների հետ, ապա ամռանը կդառնա «բիանկոներների» ֆուտբոլիստ:

Թուրինյան ակումբը պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստին դարձնել 4-րդը թիմում՝ ըստ աշխատավարձի չափի և երաշխավորել է տեղ թիմի հիմնական կազմում:

Ըստ Goal-ի տեղեկության՝ Ջանի աշխատավարձը «Յուվենթուսում» կկազմի տարեկան 5 մլն եվրո: 5 մլն եվրոյից ավել Թուրինում ստանում են միայն Միրալեմ Պյանիչը, Պաուլո Դիբալան և Գոնսալու Իգուաինը:

Էմեր Ջանի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031