Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն այլևս չի հետաքրքրում ֆրանսիական ՊՍԺ-ին: Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը վերջնականապես հրաժարվել է գաբոնցի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու մտքից:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան, հնարավոր է, մոտակա օրերի ընթացքում դառնա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ:
Կոնտեի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը, և նա դեռ չի ստորագրել ակումբի հետ նոր գործարք: Որպես Կոնտեի հնարավոր փոխարինող՝ նշվում է Թոմաս Տուխելը, ով նախորդ մրցաշրջանում մարզում էր Դորտմունդի «Բորուսիան»:
Շախմատի Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ Ստավանգերի գերխոշոր մրցաշարի հաղթող:
2016-17թթ. մրցաշրջանում Դոնարուման «Միլանի» կազմում անցկացրել է 41 խաղ, որոնցում բաց է թողել 49 գնդակ: «Ռեալից» և ՊՍԺ-ից բացի, իտալացու նկատմամբ, ով 2018թ. հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ, հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Յուվենթուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Կլասսենի դեբյուտն «Այաքսում» կայացել է 2011 թվականին, 18 տարեկան հասակում: Հարազատ ակումբի կազմում նա անցկացրել է 163 խաղ և խփել է 49 գնդակ: «Այաքսի» հետ Կլասսենը դարձել է Հոլանդիայի եռակի չեմպիոն և 2016-17թթ. մրցաշրջանում հասել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ:
Ռանիերին արդեն աշխատել է Ֆրանսիայում՝ 2 մրցաշրջան անցկացնելով «Մոնակոյում» (2012-14): 2013 թվականին նա «մոնեգասկների» հետ հաղթել է Լիգա 2-ը և դուրս է եկել բարձրագույն դիվիզիոն:
Լիոնել Մեսսիի անձը շատ է քննարկվում ոչ միայն կատալոնական «Բարսելոնայում», այլև Արգենտինայի ազգային հավաքականում: Մամուլում մեկը մյուսի հետևից հայտնվում են լուրեր այն մասին, որ Մեսսին արգելում է հավաքական հրավիրել ինչ-որ ֆուտբոլիստների, կամ հավաքական է բերում իր մտերիմ ընկերներին:
Ինչպես հաղորդում է իսպանական մամուլը՝ 33-ամյա կիսապաշտպան Անդրես Ինիեստան որոշում է կայացրել, որ չի երկարաձգի պայմանագիրը կատալոնական «Բարսելոնայի» հետ: Կողմերի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2018 թվականի ամռանը:
Մադրիդ «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է հեռանալ «արքայական ակումբից»: Այս մասին գրում է իսպանական Marca-ն: Ֆուտբոլիստը հիասթափված է դատարանի կողմից իր դեմ ներակայացված մեղադրանքների պատճառով:
2016-17թթ. մրցաշրջանում ֆրանսիացին «սրբերին» հասցրեց Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ, որտեղ թիմը պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Սա առաջին գավաթային եզրափակիչն էր «Սաութհեմփթոնի» համար՝ սկսած 2003 թվականից: «Սաութհեմփթոնը» 2016-17թթ. մրցաշրջանում գրավեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը:
Վան դեր Վարտը «Ռեալի» կազմում հանդես է եկել 2008-10թթ.: Դանիայի առաջնության 2016-17թթ. մրցաշրջանում 34-ամյա կիսապաշտպանը «Մաթյուլանդի» կազմում անցկացրել է 15 խաղ և դարձել է 2 գոլի հեղինակ:
Շախմատի Հայաստան հավաքականին առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել է Ստավանգերի մրցաշարի մրցաշարային աղյուսակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» ցանկանում է գնել Մբապեին և թողնել «Մոնակոյում»՝ վարձակալակամ հիմունքներով: 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն:
Պելեգրինին հայտնի է Անգլիայում 2016-16թթ. «Մանչեսթեր Սիթիում» աշխատանքից: Չիլիացին մանչեսթերյան ակումբի հետ դարձել է Անգլիայի չեմպիոն, 1 անգամ նվաճել է Անգլիական լիգայի գավաթը և հասել է մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ: 2016թ. օգոստոսից Պելեգրինին մարզում է «Հեբեյ Չայնա Փորչունը», որտեղ տարեկան վաստակում է 18 մլն եվրո:
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ակումբի հետ պայմանագիրը չի երկարաձգի, որը լրանում է 2018 թվականի ամռանը:
Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է 2017-18թթ. մրցաշրջանի առաջին տուրի հանդիպումների ցուցակը: Մրցաշրջանը կսկսվի օգոստոսի 12-ին: Գործող չեմպիոն «Չելսին» տանը կհանդիպի «Բերնլիի» հետ, արծաթե մեդալակիր «Տոտենհեմն» արտագնա հանդիպում կանցկացնի «Նյուքասլի» հետ:
ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին երեկույթներից մեկի ժամանակ հարազատներին հայտնել է «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության մասին: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ գնահատում է ՊՍԺ-ի վստահությունը, բայց Կատալոնիա տեղափոխվելու նրա ցանկությունը պայմանավորված է փարիզեցիների նկատմամբ սիրով:
Լինդելյոֆը վերջապես ավարտին հասցրեց «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը: Անգլիական ակումբը հայտարարեց 22-ամյա պաշտպանի հետ 4-ամյա (1 տարով երկարաձգելու հնարավորությամբ) պայմանագրի կնքման մասին:
Ֆուտբոլի ԱՄՆ գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը մրցել է «Սակրամենտո Ռեփաբլիք»-ի հետ:
«Լիվերպուլի» ղեկավարությունը մտադիր է բավականին մեծ գումար ծախսել կազմի ուժեղացման համար ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, որպեսզի հաջորդ մրցաշրջանում պայքարեն առաջնությունում հաղթելու համար:
Ինչպես հայտնի դարձավ վերջին օրերին, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեղադրվում էր հարկերից խուսափելու մեջ: Ըստ միջազգային մամուլի տեղեկությունների՝ 2011 թվականից մինչև 2014 թվականը ֆուտբոլիստը չի վճարել 14,7 մլն եվրոյի հարկ:
Այս պահի դրությամբ Լևոն Արոնյանը 5 միավորով գլխավորում է Norway Chess-ի մրցաշարային աղյուսակը։
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դեռևս չի թարմացրել իր պայմանագիրն ակումբի հետ: Շատ պարբերականներ նշում են, որ պայմանագրի երկարաձգման աշխատանքների երկար ընթացքը պայմանավորված է նրանով, որ ֆուտբոլիստը չի համաձայնում ակումբի առաջարկած պայմաններին:
Մակեդոնական «Վարդարի»՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:
Դորտմունդի «Բորուսիայի» հույն պաշտպանը շարունակում է գտնվել ԱՊԼ-ի ակումբների հետաքրքրության շրջանակում: Ինչպես հաղորդում է Bild-ը, ավելի վաղ Սոկրատիսի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Չելսին» և «Արսենալը», իսկ հիմա պաշտպանի համար պայքարի մեջ է մտել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ֆրանսիացին դեմ չէ տեղափոխվել այն ակումբը, որտեղ խաղում է իր մանկության կուռքը՝ Ռոնալդուն, բայց գտնում է, որ 2018թ. Աշխարհի առաջնությունից առաջ ավելի լավ է մնալ Ֆրանսիայում:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել «Զենիթ»: Պետերբուրգյան ակումբն ուզում է գնել կոլումբիացուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հայաստանում մանկությունն ավելի լավ է, երեխաները բազում հնարավորություններ ունեն, երեխաներն ավելի ընկերական են: Արտասահմանում երեխաներն այլ հետաքրքրություններ ունեն: Իմ մանկությունս անցել է Ֆրանսիայում, եւ կարող եմ ասել, որ Հայաստանում ավելի հաճելի է անցնում երեխաների մանկությունը, քան այլ երկրներում: Դրա համար ցանկացած հայ երեխա պետք է ուրախ եւ երախտապարտ լինի, որ ապրում է Հայաստանում:
«Ես շատ ուրախ եմ Հռոմ վերադառնալու համար, որպեսզի մարզեմ մի թիմ, որը միշտ շատ բան է ինձ համար նշանակել: Ես շնորհակալ եմ ակումբի նախագահին և մենեջերներին այս հնարավորության համար: Ես բոլոր ջանքերը կգործադրեմ, որպեսզի թիմը դարձնեմ ավելի լավը և ստանամ արդյունքներ, որոնց նա արժանի է»,- ասել է դի Ֆրանչեսկոն «Ռոմայի» պաշտոնական կայքին: