
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Սալահին համարում է գերազանց ֆուտբոլիստ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահի խաղի մասին:
«Սալահը գերազանց ֆուտբոլիստ է, նա ցուցադրել է դա «Ռոմայում», իսկ հիմա «Լիվերպուլում»: Նա դեռ երիտասարդ է և անընդհատ կատարելագործվում է: Ես շատ չեմ խոսում այլ ֆուտբոլիստների մասին, բայց նա խաղացող է, ում ես շատ բարձր եմ գնահատում»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը, ում խոսքերն է մեջբերում Goal պարբերականը:
Դեկտեմբերի սկզբին Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Էկտոր Կուպերը հայտնեց, որ մադրիդյան ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Սալահի նկատմամբ:
«Լիվերպուլի» կազմում անցկացրած 25 խաղերում 25-ամյա կիսապաշտպանը դարձել է 19 գոլի և 6 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը