
«Բարսելոնայի» նախագահը հանդիպել է Անտուան Գրիզմանի ընտանիքի հետ

Ֆրանսիայի հավաքականի և «Ատլետիկոյի» հարձակվողն աստիճանաբար պատրաստում է Կատալոնիա տեղափոխությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել Բարսելոնայի ռեստորաններից մեկում: Mundo Deportivo-ն գրում է, որ ֆուտբոլիստի կողմից ներկա են եղել ծնողները և քույրը, ով հանդիսանում է Անտուանի գործակալը: Զրույցի մանրամասներն անհայտ են, բայց էությունը նույնն է. «Բարսելոնան» ակտիվորեն աշխատում է ֆրանսիացու տեղափոխության վրա և ամռանը «հնդկացիներին» կվճարի 100 մլն եվրո՝ ռեկորդային գին «Ատլետիկոյի» համար:
Ավելի վաղ Mundo Deportivo-ն գրել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկացել է սկսել բանակցություններ Գրիզմանի վերաբերյալ, սակայն մադրիդցիները պատասխանել են, որ գրեթե վերջացնում են գործարքը «Բարսելոնայի» հետ: Դեկտեմբերի 23-ին «Բարսելոնան» կխաղա «Ռեալի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը