
«Մենք կռիվ ենք տալիս երկրոդ տեղի համար. չեմպիոնության համար պայքարն արդեն ավարտվել է». Կլոպ

Գերմանացին ժամանակից շուտ թագադրեց «Մանչեսթեր Սիթիին»:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է մրցաշրջանի 2-րդ կեսի նպատակներով:
«Այս մրցաշրջանում այլևս ոչ ոք չի հավակնում տիտղոսի: Ըստ իս՝ նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդը»: Մենք բոլորս կաշխատենք որքան հնարավոր է մոտենալ առաջատարին, բայց եթե «Մանչեսթեր Սիթին» չսկսի միավորներ կորցնել, նրանք կհաղթեն առաջնությունը:
Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ մյուսները պետք է դադարեցնեն պայքարը: Դառնալ լավագույնը մնացած թիմերի մեջ. դա ֆանտաստիկ նպատակն է: Մենք կաշխատենք գրավել լավագույն տեղը «Լիվերպուլի» համար՝ 2-րդ կամ 3-րդ»,- Կլոպին է մեջբերում Goal-ը:
Դեկտեմբերի 17-ին մերսիսայդցիները արտագնա խաղ կանցկացնեն «Բորնմութի» հետ:
Վերջին 8 առաջնություններում «Լիվերպուլն» ընդամենը մեկ անգամ է եղել լավագույն եռյակում. 2-րդ տեղ՝ 2013-14թթ. մրցաշրջանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը