Մայքլ Ջորդանը պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակում առաջինն է, Ռոնալդուն և Մեսսին թոփ-10-ում չեն
Ցուցակում շատ են գոլֆիստները:
Forbes-ը հրապարակել է պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը: Ցուցակի առաջին տեղում է լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը, ով աշխատել է 1.85 մլրդ դոլար: Forbes-ի ցուցակն ունի հետևյալ տեսքը.
1. Մայքլ Ջորդան (բասկետբոլ) – 1.85 մլրդ դոլար
2. Թայգեր Վուդս (գոլֆ) – 1.7
3. Առնոլդ Փալմեր (գոլֆ) – 1.4
4. Ջեք Նիքլաուս (գոլֆ) – 1,2
5. Միխայել Շումախեր (Ֆորմուլա-1) – 1
6. Ֆիլ Միկելսոն (գոլֆ) – 815 մլն դոլար
7. Կոբե Բրայանտ (բասկետբոլ), Դեյվիդ Բեքհեմ (ֆուտբոլ) – 800
9. Ֆլոյդ Մեյվեզեր (բռնցքամարտ) – 785
10. Շաքիլ Օ’նիլ (բասկետբոլ), Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) – 735
12. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) – 725
13. Գրեգ Նորման (գոլֆ) – 705
14. Մայք Թայսոն (բռնցքամարտ) – 700
15. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 675
16. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ) – 600
17. Ալեքս Ռոդրիգես (բեյսբոլ) – 575
18. Ջեֆ Գորդոն (NASCAR) – 525
19. Օսկար դե Լա Հոյա (բռնցքամարտ) – 520
20. Մեննի Պակյաո (բռնցքամարտ) – 510
21. Դերեկ Ջիթեր (բեյսբոլ) – 490
22. Պեյթոն Մենինգ (ամերիկյան ֆուտբոլ), Կևին Գարնետ (բասկետբոլ) – 480
24. Էվանդեր Հոլիդֆիլդ (բռնցքամարտ) – 475
25. Անդրե Աղասի (թենիս) – 470:
Ցուցակը կազմելիս Forbes-ը հաշվի է առել մարզիկների ստացած բոլոր եկամուտները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը