«Բարսելոնայի» եզրային հարձակվող Մարկուս Ռաշֆորդը պատասխանել է հարցին, թե քանի գոլ է պատրաստվում խփել այս մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում։
Առաջին տուրի շրջանակներում «Նոա»-ն հաղթել էր «Շիրակ»-ին, իսկ «Գանձասար»-«Արարատ», ԲԿՄԱ-«Ուրարտու» հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հարավկորեացի հարձակվող Սոն Հյուն Մինը մոտ է ՄԼՍ-ի «Լոս Անջելես» ակումբ տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն․ կողմերը հասել են բանավոր համաձայնության, և առաջիկայում ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի։
Շվեյցարական Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել են Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման հաջորդ փուլերի վիճակահանությունները:
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ն անցկացվել է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը, որին 16 երկրի շուրջ 500 մարզիկ է մասնակցել:
Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն վրացի ծանրորդ, պատգամավոր Լաշա Տալախաձեն Հայաստանում է։
Հայ գրոսմայստերներից լավագույն հարյուրյակում է Շանթ Սարգսյանը (2653 միավոր), որը զբաղեցնում է աղյուսակի 68-րդ տեղը:
Եղիշե Մոսեսյանը (71 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն է։
Նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, ով վերջերս պայմանագիր է կնքել ուզբեկական «Նասաֆ» ակումբի հետ, հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմին:
«Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցմամբ աչքի է ընկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի՝ Մոսկվայի «Դինամո»-ի դեմ խաղում (1:0): Այս արդյունքով նա կրկնել է ակումբի նախկին խաղացողներ Պավել Մամաևի և Ժոաոզինյոյի նվաճումը. այս մասին, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնում է Opta Sports վիճակագրական պորտալը իր Telegram-ալիքում:
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող Masters շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
«Կրասնոդար» ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը մեկնաբանել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր հեռանալու մասին լուրերը, գրում է armsport.am-ը:
Հարավկորեացի հարձակվող Սոն Հյուն Մինը, «Տոտենհեմում» 10 տարի անցկացնելուց հետո, հայտարարել է ակումբից հեռանալու որոշման մասին։ Ֆուտբոլիստն այդ մասին հայտարարել է Սեուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ նախքան «Նյուքասլի» հետ բարեկամական հանդիպումը։
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Անտոնիի, Ալեխանդրո Գառնաչոյի, Ջեյդոն Սանչոյի և Տիրելլ Մալասիայի նկատմամբ ակումբը կձեռնարկի կարգապահական միջոցներ. նրանք կզրկվեն հիմնական թիմի հետ մարզվելու հնարավորությունից ԱՄՆ-ից վերադառնալուց հետո։
Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել էր 15-րդ հորիզոնականը՝ 38 խաղում վաստակելով 42 միավոր։
Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինների» ղեկավարությունը երկու ֆուտբոլիստների մեջ էլ ապագա է տեսնում, սակայն նաև հասկանում է, որ նրանք ցանկանալու են ունենալ ակտիվ խաղային ժամանակ։
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է իտալական ֆուտբոլային ենթակառուցվածքի վիճակը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ:
Աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը հաղթել է Էր-Ռիադում (Սաուդյան Արաբիա) կայացած Esports World Cup շախմատի մրցաշարում։
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա բրազիլացին ընդունել է անգլիական ակումբի առաջարկած պայմանները:
Հրում վարժությանը Հովհաննիսյանը բարձրացրել է 180 կգ ու 186 կգ:
Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչը հոլանդացի Ջոն վան’տ Սխիպն է, որը մեր ընտրանին գլխավորել է 2025 թվականի փետրվարի 17-ից։
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ավարտված առաջնությունում՝ Հայաստանի տղաների թիմը դարձել է լավագույնը Միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի շնորհիվ:
Որակավորման երրորդ փուլում հայկական ակումբի մրցակիցը կլինի Պրահայի «Սպարտա» ակումբը։
Հաղթական գոլը 117-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» խփեց գանացի հարձակվող Պոլ Այոնգոն:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր հունգարական «Դյոր»-ին։
ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղերում հայկական երկու առաջատար ակումբները՝ «Արարատ-Արմենիա»-ն և «Փյունիկ»-ը, հայտնվել են կարևորագույն ճամփաբաժանին։
Հրում վարժության առաջին մոտեցմամբ Ղազարյանը բարձրացրել է 180 կգ կշռող ծանրաձողը` սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ հրում վարժությունում ու երկամարտում: Ղազարյանը թարմացրել է նաև սեփական ռեկորդը՝ հրում վարժությունում գլխավերևում պահելով 185 կգ ու 190 կգ: Այս ձևում ևս նա ոսկե մեդալակիր է:
Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 7-ը: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։
Հայաստանը ներկայացնող Մարատ Աճեմյանն ու Զավեն Մեժլումյանը դարձել են ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։ Այս մասին տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից։