Բաժիններ՝

«Խոսքը իտալական ֆուտբոլի ապագայի մասին է». Չեֆերին

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է իտալական ֆուտբոլային ենթակառուցվածքի վիճակը։

«Նույնիսկ նման փոքր երկրները, ինչպիսին է Ալբանիան, ավելի մեծ առաջընթաց են գրանցել իրենց ֆուտբոլային ենթակառուցվածքների արդիականացման հարցում։ Իտալիան պետք է հասկանա, որ խոսքը միայն մրցաշարեր անցկացնելու մասին չէ։ Խոսքը վերաբերում է հենց իտալական ֆուտբոլի ապագային»,- Չեֆերինի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Նշվում է, որ Չեֆերինը նաև իտալական ֆուտբոլային ենթակառուցվածքը անվանել է «սարսափելի» և «իսկական խայտառակություն»։

57-ամյա սպորտային գործիչը զբաղեցնում է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնը 2016 թվականից, իսկ 2023-ին նա վերընտրվել է այդ պաշտոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս