 
                        ՖԻԴԵ-ի տղամարդկանց «թոփ 100»-յակում մնացել է Հայաստանը ներկայացնող մեկ շախմատիստ
 
                                    Հայաստանի մեկ ներկայացուցիչ ընդգրկվել է Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) թարմացված վարկանիշային «Թոփ 100»-յակի աղյուսակում, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
Հայ գրոսմայստերներից լավագույն հարյուրյակում է Շանթ Սարգսյանը (2653 միավոր), որը զբաղեցնում է աղյուսակի 68-րդ տեղը:
Կանանց «Թոփ 100» վարկանիշում ներառված են երկու հայ շախմատիստուհիներ՝ Էլինա Դանիելյանը (2405 միավոր) և Լիլիթ Մկրտչյանը (2393 միավոր): Նրանք զբաղեցնում են համապատասխանաբար 37-րդ և 48-րդ տեղերը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        