Բաժիններ՝

«Արարատ Արմենիա»-ն հաղթեց «Ունիվերսիտատա Կլուժ»-ին և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում

Երևանի «Արարատ Արմենիա» ֆուտբոլային ակումբը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվել էր ռումինական «Ունիվերսիտատա Կլուժ» ակումբին։ Թիմերի միջև Երևանում կայացած հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով։ Պատասխան խաղում առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։

13-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Յովո Լուկիչը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 53-րդ րոպեին «Արարատ Արմենիա»-ն կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը. գոլի հեղինակ դարձավ Կամո Հովաննիսյանը։ 

Հիմնական ժամանակում թիմերին չհաջողվեց հաշվի մեջ փոփոխություն մտցնել, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակում արդեն հաջողությունն ուղեկցեց հայկական ակումբին։ Լրացուցիչ ժամանակի ավարտից 3 րոպե առաջ՝ 117-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Փոլ Այոնգոն։ «Արարատ Արմենիա»-ն ընդհանուր 2-1 հաշվով հաղթանակ տոնեց և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։ 

Որակավորման երրորդ փուլում հայկական ակումբի մրցակիցը կլինի Պրահայի «Սպարտա» ակումբը։ Առաջին հանդիպումը կկայանա Պրահայում, օգտոսոսի 7-ին, պատասխան խաղը՝ Երևանում, օգոստոսի 14-ին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս