Բաժիններ՝

Սոն Հյուն Մինը բանավոր համաձայնության է եկել «Լոս Անջելեսի» հետ

Հարավկորեացի հարձակվող Սոն Հյուն Մինը մոտ է ՄԼՍ-ի «Լոս Անջելես» ակումբ տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն․ կողմերը հասել են բանավոր համաձայնության, և առաջիկայում ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի։

Աղբյուրի տվյալներով՝ 33-ամյա հարձակվողը Ասիական շրջագայությունից հետո չի միացել «Տոտենհեմի» ճամբարին և այժմ սպասում է ամերիկյան ակումբի պաշտոնական փաստաթղթերին՝ տեղափոխությունն ավարտին հասցնելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոն Հյուն Մինը հաստատել էր «Տոտենհեմից» իր հեռանալը։ Նա Լոնդոնյան ակումբում խաղում էր 2015 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա թիմի հետ նվաճել է Եվրոպայի Լիգայի գավաթը և կարիերան ավարտել՝ «մուրճերի» կազմում գրանցելով 173 գոլ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս