
«Չլիներ 44-օրյա ավերիչ պատերազմն ու դրա ողբերգական ավարտը` Մխիթար Գալեյանն այսօր կդառնար 25 տարեկան». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Չլիներ 44-օրյա ավերիչ պատերազմն ու դրա ողբերգական ավարտը` Մխիթար Գալեյանն այսօր կդառնար 25 տարեկան:
Կեսգիշերից` Եռաբլուրում խորհրդանշական դարձած կարգով, մարդիկ այցելում են նրա շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու և մեզ բոլորիս հիշեցնելու, որ մեր կյանքով պարտական ենք մեր հերոս նահատակներին:
Մխիթարն ու մեր բոլոր հերոսները նահատակվել են` սրտում ու հոգում ունենալով մեկ նպատակ` պաշտպանել հայրենիքը, հային ու հայի արժանապատվությունը:
Հավերժ փառք բոլոր պատերազմներում նահատակված մեր հերոսներին»: