
«Ռեալի» աստղային հարձակվող Ռոդրիգոն տեղափոխվում է «Լիվերպուլ». ESPN

Անգլիական «Լիվերպուլը» բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսի շրջապատի հետ: Կողմերը քննարկել են ֆուտբոլիստի անհատական պայմանագիրը, հաղորդում է ESPN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա բրազիլացին ընդունել է անգլիական ակումբի առաջարկած պայմանները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոդրիգոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև «Տոտենհեմը»։
Անցած մրցաշրջանում «Ռեալի» հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 14 գոլի հեղինակ և կատարելով 11 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028թ. ամառ։ Transfermarkt հարթակի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։