Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Այս մասին հայտնել է Վանի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Էրոլ Ուսլուն՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ:
Եկեղեցու համար մեծագույն, աններելի ոճիր և նույնիսկ Սուրբ Հոգու դեմ մեղանչում է հեթանոսական ազդեցությամբ շաբաթ օրվա փոխարեն կիրակին սուրբ պահելը: Ըստ տասնաբանյայի՝ շաբաթ օրը սուրբ պահելու հարցն աստվածային է, մինչդեռ կիրակնօրյա հանգստի կարգադրությունը մարդկային է:
«Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար» (Ղուկաս 18.41) «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար» (Ղուկաս 18.41)։ Եթե պատկերացնենք, թե Քրիստոս այս հարցն ուղղում է մեզ՝ յուրաքանչյուրիս, արդյոք մտածե՞լ ենք՝ ի՞նչ պատասխան պիտի տանք։ Մեզանից ոմանք կցանկանան գումար ու ֆինանսական միջոցներ՝ այս աշխարհում բարեկեցություն ապահովելու համար։ Այլք գուցե աշխատանք ցանկանան՝ իրենք իրենց իսկ արդար […]
Մերը կրոնների կրոնն է, հայտնության կրոն է՝ իսկական, անսուտ,- բացատրում էր հայր Պորֆիրիոսը։- Այն ճշմարիտ կրոնն է։ Մյուսները մարդկային են, փուչ։ Նրանք անհաղորդ են Սուրբ Երրորդության վսեմությանը։ Նրանք չգիտեն, որ մեր նպատակը, մեր կոչումը ըստ շնորհի աստվածներ դառնալն է, աստվածնմանությունը, միավորումը Նրան ու միմյանց։
Մարդը պետք է մեծ ուշադրություն դարձնի իր խոսվածքին, որպեսզի իր բերանից դուրս չգան Աստծուն ոչ հաճելի մտքեր, արտահայտություններ ու բառեր: Քրիստոս, կարևորելով լեզուն զսպելը, ասում է. «Լսեցե՛ք և իմացե՛ք. ոչ թե` ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից` ա՛յն է պղծում մարդուն» (Մատթ. 15.10-11, Մարկ. 7.15):
Աղոթքը քրիստոնյայի կյանքի շնչառությունն է և հավատքի մեջ առաջադիմելու գրավականներից մեծագույնը: Որքան շատ է քրիստոնյայի կյանքում աղոթքը, այնքան նա ավելի մոտ և հարազատ է Աստծուն՝ կյանքի աղբյուրին և, հետևաբար, առավել լիարժեք և բարի կյանքով է ապրում:
Մենք չէինք հասկանա Ավետարանի պատմվածքների, մասնավորապես՝ Հիսուսի գործած բժշկությունների ո՛չ գեղեցկությունն ու ո՛չ էլ շահեկանությունը, եթե ուշադրություն չդարձնեինք այն նպատակին, որը նկատի ունեն ավետարանիչները յուրաքանչյուր բժշկության պարագայում։
Հիմա բացատրեմ: Ինչպես գոյություն ունեն բնության օրենքներ, այնպես էլ հոգևոր կյանքում կան հոգևոր օրենքներ: Ենթադրենք՝ մարդ մի ծանր առարկա է նետում վեր: Որքան ուժեղ և որքան վերև այն նետի, այնքան մեծ ուժով այդ առարկան ցած կընկնի ու կկոտրվի: Դա բնության օրենք է:
Շա՜տ վաղուց Եգիպտական անապատում մի ճգնավոր էր ապրում։ Երբեմն գնում էր Ալեքսանդրիա՝ իր հյուսած կողովները վաճառելու։ Վաճառքից ստացված համարյա ողջ գումարը ճգնավորը բաժանում էր աղքատներին, իսկ իր համար գնում էր միայն խիստ անհրաժեշտը։
Երբևէ ինքներդ ձեզ հարցրել եք՝ կարո՞ղ ենք լինել բարի ու լավն առանց Աստծո։ Առաջին հայացքից այս հարցի պատասխանն այնքան ակնհայտ է թվում, քանի որ մենք՝ բոլորս, ովքեր քրիստոնյաներ ենք, անկասկած, Աստծո մեջ ենք գտնում բարոյական ամրության ու վճռականության աղբյուրները, որոնցով ի վիճակի ենք լինում ապրել բարոյապես ավելի լավ կյանքով, քան կապրեինք առանց Իրեն։ Սակայն, Քրիստոս չասեց լավ մարդ եղեք, այլ` նմանվեք Ինձ:
Մեր կյանքում երբեմն լինում են այնպիսի իրադարձություններ ու պատահարներ, որոնք մեզ թողնում են վշտի, անզորության մեջ։ Այս դեպքերի լինելիությունը և դրանց ընթացքը մեզանից կախված չեն, սակայն յուրաքանչյուրս յուրովի ենք ընկալում ցավը, տառապանքն ու վիշտը, և յուրաքանչյուրս մե՛ր հարցերն ենք ձևակերպում։
Բոլորիս կյանքում էլ լինում են այնպիսի պահեր, երբ կարծում ենք, որ միայնակ ենք մեր փորձությունների մեջ։ Մտածում ենք, որ դրանք այլևս անհնար է հաղթահարել, քանի որ դրանցից պարզապես ելք չկա։ Փորձությունները ընկալում ենք որպես չարիք՝ հարատև, ոչ ժամանակավոր։ Իսկ փորձություններից հնարավոր ելքերը մշտապես պատկերացնում ենք վատագույն կերպերով՝ երբեք ու երբեք չմտածելով՝ իսկ գուցե բնավ էլ վատ չվերջանա՞։
Մարդու ձեռնարկած յուրաքանչյուր գործողություն, եթե նպատակաուղղված և իմաստալից չէ, ապա զուր են գործադրված ջանքերը: Օրինակ՝ հողագործը, եթե ճիշտ ժամանակին սերմեր չսերմանի և մոռանա ժամանակին ջրելու ու մշակելու մասին, ապա անպտուղ են լինելու նրա ջանքերը:
Մարդն իր ուշադրության կիզակետը արտաքինից պետք է տեղափոխի ներքին, դեպի իր հոգին, որ Երկնքի Արքայություն տանող դուռն է: Նախ պետք է իր Արարչի հետ հաղորդակցվի աղոթքով, պահքով, Սուրբ Գրքի և հայրաբանության ընթերցանությամբ, Ս. Պատարագին մասնակցությամբ և աստվածահաճո կյանքով: Թվարկվածներն աստիճաններ են, որ առաջնորդում են մարդուն դեպի Աստված: Յուրաքանչյուրն իր առօրյա կյանքում պետք է ուշադիր լինի՝ տեսնելու, թե կա՞ որևէ բան, որ կարող է վնասել հոգին և պետք է փորձի նվազագույնի հասցնել այն կամ ամբողջովին ազատվել դրանից:
Հայր Պորֆիրիոսի կերպարը, որն արդեն քսան տարի անց հայտնվում է իմ առջև, լի է խաղաղությամբ և սիրելի է։ Չեմ հիշում մի դեպք, երբ հայր սուրբը կոպիտ լիներ կամ կշտամբեր որևէ մեկին։ Նա սիրո հայր սուրբ էր։ Երբ ուզում էր որևէ բան ասել, ասում էր առանց խստության։ Նրա ձայնը․․․ «Օրհնյա՛լ եղիր․․․»,- հաճախ էր ասում այդ արտահայտությունը։ […]
Միայնության զգացում հավանաբար շատերն են ունեցել, գրեթե բոլորն էլ երբեմն միայնակ են զգում իրենց։ Մարդը իրեն միայնակ կզգա, թե ոչ, հաճախ կախված է ոչ թե նրանից, թե որքան ընկերներ ունի, այլ՝ ինչպիսի ընկերներ ունի։
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1:26-27), շնորհեց նրան միտք, սիրտ, մարմին, հոգի, խիղճ, ինչպես նաև հավատքի մղում: Մարդկանց կյանքում տեսնում ենք երկու տեսակի հավատք.
Ինչպե՞ս կարող են օտարները` այլահավատները, օրհնության արժանանալ: Այս հարցի պատասխանը տալիս է Եփեսոսի մանուկների օրինակը: Եփեսոսի քառասուն քրիստոնյա զինվորներին գցել էին սառած լիճը, որպեսզի ցրտից մեռնեն, և գայթակղության համար մեծ խարույկ էին վառել ափին: Եթե մեկն ուրանար Քրիստոսին, կարող էր ելնել ափ և տաքանալ:
Շատ մարդիկ երազներ տեսնելուց հետո առավոտյան շտապում են վերցնելու չգիտես որտեղից ձեռք բերված երազահանը` իմանալու, թե ինչ է նշանակում իրենց տեսած երազը։
Մեր կյանքի տարբեր իրավիճակներում, երբ ստացվում է այնպես, որ տառապում ենք, ինքներս մեզ խղճալով՝ ասում ենք Տիրոջը՝ լավ է՝ չծնվեինք։ «Քանի՞ կոպեկ արժե իմ այս անիմաստ կյանքը, եթե պիտի նման տառապանքների միջով անցնեմ»,- ասում ենք մենք՝ հանդիմանելով Տիրոջը մեր իսկ լույս աշխարհ գալու համար։
Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Մատաղը նույնը չէ ինչ Հին Կտակարանի ժամանակաշրջանում հրեական իրականության մեջ կենդանիների զոհաբերությունը: Աղանդավորները, փորձելով մարդկանց տրամադրել Եկեղեցու դեմ, խաբեությամբ ասում են, որ եկեղեցում կենդանիների զոհաբերություն են անում ըստ հրեական սովորության` անտեսելով Քրիստոսի զոհաբերությունը, որից հետո այլևս անհրաժեշտ չեն հինկտակարանյան զոհագործությունները:
Աստված մարդկանց դժվարություններ, տարաբնույթ փորձություններ է տալիս նրա համար, որպեսզի նրանք աճեն համբերության մեջ:
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող հաստատահիմն դարձնի ձեզ (հմմտ. Ա Պետ. 5. 10)։
Օգոստոսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:
Սեր ունենանք, հեզություն, խաղաղություն,- հորդորում էր հայր Պորֆիրիոսը։- Այդկերպ կօգնենք չարի տիրապետության տակ գտնվող մեր մերձավորին։ Մեր օրինակը խորհրդավոր կերպով ճառագում է մեկ այլ մարդու վրա ոչ միայն այն ժամանակ, երբ մարդը կողքիդ է, այլև երբ հեռու է։ Սովորենք այդկերպ փոխանցել մեր բարի տրամադրությունը։
Պետք է հոգին ազատել այդ ողբալի վիճակից: Մարդ իր կոչումն ունի. նա Աստծու որդին է և նախասահմանված է երկնքի համար: Ագահությունն այդ կոչման իրականացման մեծագույն արգելքն է: Ագահության երկրաքարշ շղթաները փշրելու մեկ միջոց կա. մարդ, փոխանակ իր հարստությունն ուսերի վրա առնելու, պետք է ոտքի կոխան դարձնի այն:
Ճշմարիտ է այն, որ մարդ, բանական լինելով, հավատքի վերաբերյալ հարցերի մասին պետք է աշխատեցնի իր միտքը։ Ավետարանը մեզ չի պատվիրում, որ անպայմանորեն համոզվենք այս կամ այն հարցում։ Այն մեզ ազատ ու համարձակ է թողնում։ Հիսուս մեծապես հարգում է մարդկային ազատությունը։
Հաճախ մեր ձախողումներում տեսնում ենք մեր ապաշնորհությունը և սկսում ենք մեղադրել ինքներս մեզ։ Անմիջապես ինքներս մեզ հարցնում ենք՝ ինչո՞ւ եմ այսքան անտաղանդ, ապաշնորհ, ինչո՞ւ չունեմ համապատասխան գիտելիքներ, որ կարողանամ լուծել մի խնդիր, որ շատերի համար այս աշխարհում այդքան հեշտ է թվում։
Ինչո՞ւ ենք մենք դժվարանում ասել բառեր, որոնք արտահայտում են մեր սերն ու ջերմությունը սիրած մարդու հանդեպ: Ես ինքս էլ եղել եմ այդ «վախկոտներից» մեկը, ով չունեցավ համարձակություն ասելու այն, ինչ իսկապես զգում էի: