Մեր հոգևոր պատերազմներում և մեր կյանքում հանդիպող զանազան փորձություններում ապավինում ենք միայն ու միայն Տեր Աստծուն՝ խնդրելով նրա ներկայությունը մեր կյանքում, նրա սերն ու զորակցությունը։
– Ասա տեսնեմ՝ դրախտն ի՞նչ է,- հարցնում էր հայր Պորֆիրիոսը։- Քրիստոսն է։ Երբ սիրում ես Քրիստոսին, այդժամ, չնայած սեփական մեղավորության ու տկարություններիդ զգացումին, դու վստահություն ունես, որ հաղթահարել ես մահը, որովհետև Քրիստոսի սիրո միության մեջ ես գտնվում։ Աստված արժանացնի մեզ տեսնելու Տիրոջ երեսը և՛ այստեղ՝ երկրի վրա, և՛ այնտեղ, ուր գնալու ենք։
Յուրաքանչյուր մեղք նման է վիրուսի, որ ապականված աշխարհից թափանցում է մեր ներաշխարհ և աստիճանաբար սկսում քայքայել մեր միտքը, հոգին ու վերջում նաև մարմինը։ Բայց հիմա պետք է ավելի շատ կենտրոնանանք խոսքի միջոցով ներթափանցող մեղքերին։
Մեր մարմնի առողջությունը կամ մեր հոգևոր առաքինությունները, մեր մտքի ուշիմությունն ու, վերջապես, կյանքի երջանկությունը հնարավոր չէ ապահովել միայն աշխատանքի միջոցով: Հիրավի, թեև աշխատանքը կյանքի օրենքներից առաջինն ու գլխավորն է, սակայն հաճույքն ու զվարճությունն էլ կյանքի համար կենսական և առաջնահերթ կարևորություն ունեցող նախապայմաններից են:
Մարդիկ աշխատում են մարմնավոր կերակրի համար, հաճախ մոռանալով հոգևոր կերակրի համար աշխատելը։ Մարդը միայն մարմնի սնումով չի կարող իրապես ապրել, այլ պետք է նաև սնի իր հոգին։ Քրիստոս մեր Տերն Ինքն է պատվիրում․ «Գնացեք աշխատեցե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որ մնում է հավիտենական կյանքի համար, և որ մարդու Որդին կտա ձեզ» (Հովհ 6.27):
Ուրախությունը մեր կրոնն է։ Պետք է ձգտենք դրան։ Քրիստոսն է դրախտը, զավակներս։ Դրախտն ի՞նչ է,- հարցնում էր հայր Պորֆիրիոսը։- Քրիստոսն է։ Դրախտը սկսվում է այստեղից։ Լրիվ նույն բանն է՝ ով այստեղ՝ երկրի վրա, ապրում է Քրիստոսով, նա ապրում է դրախտում։ Հենց այդպես է, ինչպես ասում եմ ձեզ։ Հավատացե՛ք, դա է ճշմարտությունը։
Այսօր Ս. Ավետարանիչների հիշատակության օրն է, որոնց օգնությամբ ամբողջանում է մեր Տիրոջ կերպարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Մկրտությունը և Դրոշմը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկագործությամբ հաստատված աստվածային խորհուրդներ են և առանձին մասերն են մի ընդհանուր ծեսի, որ ժողովրդական լեզվով «Կնունք» ենք անվանում:
Մարդու կյանքի գագաթնակետ նպատակը ամուսնական կյանքի, կենակցելու և զավակներ ունենալու ուրախությունից վեր նպատակ է:
Խաղաղությունը պիտի գա որպես պարգև, որպես հնարավորություն՝ նոր կյանքի, նոր ժամանակների, գիտակցության նո՛ր շեմի։ Բայց խաղաղությունը մեզ պիտի հույսով լի՛ գտնի։ Ամեն ինչից առաջ հու՛յս ունեցեք, այս դժվար ու ծանր ժամանակներում, և խաղաղությունը կգա։
Առաջին պատվիրանը սերն է․․․, որ Մովսեսի Օրենքում և Քրիստոսի Ավետարանում բոլոր պատվիրաններից մեծ և առաջինը համարվեց, որովհետև Օրենքի մեջ գրված է․ «Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով» (Բ Օրենք․ 6.5):
Որքան երջանիկ եմ, որ վերջապես գտա Մեկին, ով հասկացավ իմ հոգին, ճանաչեց իմ աշխարհը, ներեց իմ մեղքերը ու ներելով հանդերձ՝ հնարավորություն տվեց, նորից ապրելու։ Գիտեք, երբ մարդ հայտնվում է դժվարին ու անելանելի վիճակում, միակ ցանկությունը ո՞րն է, գտնել մեկին, ով կհասկանա իրեն, չի նախատի, մեղադրի ու շարունակ չի փնտրի առիթներ ցավեցնելու համար։ Իմ կյանքը նոր շունչ ստացավ, երբ կրկին զգացի Տիրոջ գոյությունը, հասկացա, որ միայն Նրանով կարող եմ պաշտպանված ու հոգեպես հանգիստ լինել։
Բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Նարեկացին ծնվել է 951 թվականին՝ եկեղեցական գործիչ, աստվածաբան Խոսրով Անձևացու ընտանիքում: Նարեկավանքի դպրոցում աշակերտել է փիլիսոփա, մատենագիր և բանաստեղծ Անանիա Նարեկացուն:
Ով քիչ է սիրում, քիչ էլ տալիս է,- ասում էր հայր Պորֆիրիոսը։- Ով շատ է սիրում, շատ է տալիս է։ Իսկ ով ուժգին է սիրում, հավասարազոր ի՞նչ կարող է տալ։ Ինքն իրեն է տալիս։
Կան զգացումներ, ապրումներ ու վիճակներ, որ աղավաղում և արատավորում են «ներքին մարդուն» և կան այնպիսիները, որ բարձրացնում ու ազնվացնում են: Մարդ ներքուստ գեղեցկանում է, երբ փառաբանում է իր Արարչին։
Խորհուրդ քահանայից – ինչ է աղանդը։
Աստվածաշնչում բազմիցս ենք հանդիպում «մի՛ վախեցիր» արտահայտությանը, որն աստվածային մի պատգամ է՝ բոլորիս ուղղված: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Հարությունից հետո Իր աշակերտներին ասաց. «Խաղաղություն ձեզ, Ես եմ, մի վախեցեք»: Քրիստոնեական հավատքի մեջ վախի զգացում չկա, որովհետև այն հիմնված է սիրո գաղափարախոսության վրա, որը հեռու է վանում ամեն տեսակի բացասական երևույթ: Դավիթը, տավիղ նվագելով, երգում էր ու ասում. «Տերն իմ լույսն է ու կյանքը, ումի՞ց վախենամ, Տերն իմ կյանքի ապավենն է, ումի՞ց դողամ» (Սաղմոս 26:1):
Ունկնդիրներիցս ոմանք թերևս իրենք իրենց ասեն՝ մի՞թե մենք գող ենք, որ մեզ հետ խոսում է նման թեմայի մասին: Գողերը բանտ են նետվում, ուստի այնտե՛ղ պետք է խոսել այդ հարցի վերաբերյալ: Սակայն եթե փոքր-ինչ համբերությամբ հետևեք խորհրդածություններիս ընթացքին, կհամոզվեք, որ կան մարդիկ, որ թեպետ կատարյալ ազատության մեջ են ապրում և իրենց կյանքի ընթացքում երբևէ բանտի երես չեն տեսել, թեև նույնիսկ բարձր դիրքի են հասել ու սավառնում են փառքի թևերով և արժանանում ամենքի հարգանքին, սակայն իրականում նրանք հենց գող են, որ կան:
Վերջերս իմ տանը հյուրընկալել էի քրոջս ընկերներից մեկին, որն այժմ արտասահմանում է սովորում և կարճ ժամանակով էր Հայաստանում։ Առավոտյան սուրճի սեղանի շուրջ երկար ու մտերմիկ զրույց ունեցանք, որից հետո պայուսակից մի գիրք հանեց ու ասաց, որ ինձ համար է բերել։ Շատ երկար եմ ընտրել՝ նշեց ժպիտով։ Ժամանակակից արվեստի մասին պատմող մի հրաշալի գիրք էր ձեռքումս, և վաղուց այդքան տպավորիչ նվեր չէի ստացել։
Եթե մարդիկ հասկացել են կյանքի գլխավոր իմաստը, ապա ուժ են գտնում մահվանը ճիշտ վերաբերվելու համար: Քանի որ կյանքի իմաստը հասկանալով՝ հոգևոր տեսանկյունից են վերաբերվում մահվանը: Գիտե՞ք, թե քանի՜-քանի՜ պատանի է ջարդուփշուր լինում մոպեդներով: Գիտե՞ք, թե քանի՜ երիտասարդ է ավտովթարի ենթարկվում մոտոցիկլետների վրա: Նրանք մոտոցիկլետը հետևի անիվի վրա են բարձրացնում և այդ վիճակում շատ հեշտ է շրջվել ու գլուխը կոտրել՝ ասֆալտին հարվածելով:
Աստվածային մեծագույն պարգևներից է հավատը, որ Արարիչը շնորհել է իր բոլոր արարածներին: Հավատքը հանդիպումն է Աստծուն, և յուրաքանչյուրն այդ հանդիպումը յուրովի է վերապրում: Եթե մեկը սրտաբուխ, առանց ապացույցների հավատում է, ապա մյուսը մտածում է, վերլուծում, համեմատում փաստերը և այն եզրակացության գալիս, որ Աստված կա, և այդ վստահությունը փոխանցվում է սրտին:
Մեղքն ամբողջովին ապակողմնորոշում է մարդու հոգին,- բացատրում էր հայր Պորֆիրիոսը։- Եվ այդ խառնաշփոթը հնարավոր չէ ոչ մի բանով վերացնել․․․ Միայն Քրիստոսի լույսն է ամեն ինչ պարզաբանում․․․
Երբ առնչվում ենք հայրաբանական գրականությանը, նկատում ենք, որ սուրբ հոգևոր հայրերը մեղքերի շարքում առաջին տեղում նշում են հպարտությունը: Իրավամբ, երբ ուսումնասիրում ենք Սբ. Գիրքը, աստվածաբանական մեկնությունները, նկատելի է դառնում, որ մեղքի արմատները թաքնված են հպարտության պարարտ հողում, որը սնում է մարդու եսակենտրոնությունը և իսկության մեջ պատճառ դառնում ներքին ու արտաքին բացասական արարքների։ Բավականին նուրբ և անտեսանելի է հոգևոր հպարտության բացահայտումը մարդու սրտում և ավելի զարգացած բնորոշում ունի կրոնական փորձառություն ունեցող անձանց մոտ:
Աստծո համար մեր սրտի մաքրությունն ու հոգու պայծառությունն ամենից կարևորն է։ Ու որքան պակասում են նման մարդիկ, այնքան ավելի շատ ենք զգում նրանց կարիքը։ Ամեն քայլափոխի փորձում ենք լուսավոր ու դրական մարդկանց գտնել ու նրանցով մեր հոգին պայծառացնել։
«Ինչո՞ւ չդատեմ նրանց, ովքեր սխալ են գործում։ Չէ՞ որ թվում է, թե ամեն հարմար նախապայման կա այդ ամենի համար։ Մի՞ դատիր։ Իսկ ի՞նչ է, դա դատե՞լ է, թե՞ պարզապես կարծիք հայտնել»։
Մեր հոգու աչքերի համար անչափելի, անթափանցելի ու մութ մնացեք, սակայն մի՛ աներևութացեք: Մենք ցանկանում ենք անդադար գալ դեպի ձեզ, քանի որ ձեր միջոցով է, որ պետք է օրհնված զգանք մեզ: Ո՜վ Փանուէլ, լինես դու մեր հոգու աղաղակը, թե վշտագին ու սուրբ վիրավորանքի արձագանքը, միևնույն է, մենք մշտապես ուզում ենք տեսնել Քո սուրբ դեմքը, ո՜վ կենդանի Աստված. ամեն:
Մենք տարբերվում ենք քրիստոնեական սրբերից, որովհետև դեռ շատ անելիքներ ունենք իրագործելու` նրանց կատարելությանը հասնելու համար: Մինչ սրբերն իրենց երկրային կյանքի ընթացքում վարժ կերպով քայլում էին կատարելության ճանապարհներով, մենք դեռևս կաղում ենք այդ ճանապարհներին:
Արդի ժամանակաշրջանն իրապես կարող է հպարտանալ գիտատեխնիկական առաջընթացով, բնագիտական հայտնագործություններով, բացառիկ գյուտերով և տեսական ու գործնական հաջողություններով: Մարդը կարող է բարձրանալ մթնոլորտի ամենաբարձր շերտերը կամ անվախորեն թափանցել երկրի ընդերքը, մինչև անգամ ծովի ու օվկիանոսի հատակը, կշռել օդի քաշը, զբաղվել մոլորակների ուսումնասիրությամբ, որոշել արևի, լուսնի ու աստղերի չափերը:
Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:
Հուսահատության մեջ հայտնված յուրաքանչյուր մարդ, շատ լավ կհասկանա այն ամենը, ինչ զգացել ու ապրել եմ ես: Այս հոգեվիճակում երբևէ գտնվողներիս համար Աստված մի պահ գոյություն չի ունեցել, կամ ինքներս մեզ համոզել ենք, որ Նա հեռացել է մեզանից: Հանուն արդարության պետք է նաև ասեմ, որ առանց Աստծո ապրած յուրաքանչյուր օրս ավելի ծանր է եղել, քան այն խնդիրները, որոնք այդ պահին կախված են եղել իմ գլխին: