Կյանքում պատահում են զանազան խնդիրներ, որոնց լուծման համար կարիք ունենք ճիշտ միջոցներ ձեռնարկելու, որովհետև կան նաև սխալ միջոցներ, որոնք հակաաստվածային և հակամարդկային են: Այս հոդվածի նպատակն է ծանոթացնել խնդիրների լուծման ճիշտ միջոցներին, որպեսզի, երբ կարիք ունենանք, գործածենք դրանք մեր առօրյայում: Այդ ճիշտ միջոցներն են.
«Եթե Տերը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր չարիքները եկան մեզ վրա, ո՞ւր են նրա բոլոր զարմանահրաշ գործերը» (Դատ. 6.13)։ Աստվածաշնչյան այս դրվագում հնչող հարցը ասես այս օրերին մեր մտքում շրջող միակ հարցը լինի։ Ինչո՞ւ են մեզ հետ պատահում այսքան փորձություններ, եթե Աստված մեզ հետ է, մեր պաշտպանն է։
Ազատության խնդիրը մարդկանց հուզել է հասարակության պատմության դեռ վաղ ժամանակներից: Մարդիկ միշտ փորձել են հասկանալ, թե ինչ է ազատությունը: Ամենաընդհանուր բնորոշմամբ կարելի է ասել, որ մարդն ազատ է, երբ ինքն է կառավարում իրեն:
Հաճախ ենք «փրկիչներ» փնտրում կյանքի ամենատարբեր իրավիճակներում, երբ զգում ենք՝ այլևս ինքներս չենք կարող լուծել մեր խնդիրները։ Այդ «փրկիչներից» ակնկալում ենք, որ նրանք գալու են, լուծելու մեր խնդիրները և լուռ հեռանալու՝ առանց ինչ- որ ակնկալիքների։ Դա նման է մանկության այն դրվագներին, երբ մեր եղբոր կամ քրոջ հետ գժտվում ենք, և ինքներս լուծումներ չտեսնելով՝ լաց լինելով անմիջապես կանչում ենք մայրիկին։
Մարդկությանը տառապանք պատճառող մեծամեծ չարիքները վերացնելու համար առաջարկվող դարմաններից առաջնային կարևորություն ունեցողը համարվում է ընտանեկան կյանքը: Ընտանեկան կյանքը մարդկային ամենավաղեմի ու սքանչելի հաստատությունն է, որը գոհացում է տալիս անհատների ֆիզիկական, մտավոր ու բարոյական պետքերին, ծառայում է սերնդի շարունակականությանն ու զարգացմանը:
Հապա մո՛տ արի, զավակս, ուզում եմ խոսել քեզ հետ հայրիկիդ առողջական վիճակի մասին։ Գիտե՞ս, թե այն հիմա ինչ վիճակում է․ ավելի քան կրիտիկական։ Եթե Աստված կամենա՝ նա կապրի։ Նա պահում է նրան այս կյանքում։ Նրա կյանքը մազից է կախված, որն ուր որ է կարող է կտրվել։ Դա կարող է պատահել ամեն պահի, անգամ՝ այսօր։
«Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս» (Հովհ. 14: 27)։ Քրիստոս համբարձվելուց առաջ մեզ փոխանցեց այս խոսքերը որպես պատգամ՝ ցույց տալով, որ Իր խաղաղությունը սոսկ երկրային չէ․ կապ չունի աշխարհի բարքերի ու աշխարհում տիրող ժամանակավոր իրավիճակների հետ։ Այսինքն՝ իրական՝ հոգևոր խաղաղությունն ունի մի աղբյուր, և այդ աղբյուրը Քրիստոս է։
Նկատե՞լ եք արդյոք մի զարմանալի իրողություն։ Մեր ժամանակներում այլևս կարծես չկան փայլող մեծություններ ու հանճարեղ մարդիկ։ Որևէ բանաստեղծի կամ գրողի, որևէ երաժշտի կամ էլ մի մեծ մարդու վկայակոչելիս մենք միշտ նայում ենք դեպի անցյալը։
Երբ ասում ենք մեղք ենք գործել, շատերս չենք պատկերացնում այս բառի իմաստի խորությունը, մեզ թվում է՝ դա մի թեթև սխալ է, որը ժամանակի հետ կամ կմոռանանք, կամ էլ հիշելով, բայց չտանջվելով կապրենք:
Տեր Հիսուս Քրիստոս Ավետարանում մեկ այլ տեղ պատվիրում է. «Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. 11:29): Հայրերը գեղեցիկ կերպով հեզությունը խոնարհության զավակն են համարում: Հեզ մարդը հիշաչար չէ, ներողամիտ է, չի բարկանում, կոպտում, վատ խոսքեր չի ասում, զուսպ է, համեստ, համբերատար ու զիջող: Մաղաքիա արք. Օրմանյանը նշում է, որ հեզ են ամբարտավանությունից հեռու, հաշտարար ընթացք ունեցողները:
Սեպտեմբերի 15-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց մասնավոր աղոթք, որի ընթացքում Մայր Աթոռի միաբանությունը, պաշտոնեությունը և հավատավոր ժողովուրդն իրենց հայցն առաքեցին առ Աստված վասն խաղաղության Հայաստան և Արցախ հայրենիքի և զորակցության հայրենյաց պաշտպանների:
Առհասարակ ասվում է, որ Տասնաբանյան տրվել է ոչ թե մարդուն տեղեկացնելու համար, թե նա ինչ պետք է անի, այլ ավելի շատ պարզաբանելու համար, թե ինչ չպե՛տք է անի։ Այն մի հայելի է, որով մարդ կարող է ճանաչել ինքն իրեն և ճշտորեն տեսնել իր հոգևոր ու բարոյական վիճակը։ Այս հայելին խիստ անհրաժեշտ է մարդուն այն ժամանակ, երբ նա զգում է իր մեջ զանցառությունների, թերությունների ու շեղումների, այսինքն՝ մեղքերի ավելանալը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերում ամենօր կմատուցվի մասնավոր աղոթք՝ վասն խաղաղության Հայաստան և Արցախ մեր հայրենիքի և զորակցության հայրենյաց պաշտպանների:
Երբ մեծ փիլիսոփա Սոկրատը մեռնում էր, նրա աշակերտները հավաքվեցին նրա շուրջը: Փիլիսոփայի հակառակորդները դատապարտել էին նրան մահապատժի` թունավորումով: Նա ինքը պետք է ըմպեր թույնով լցված բաժակը: Թույնը խմելուց առաջ Սոկրատը պատվիրեց իր սիրելի աշակերտներից մեկին աքլոր զոհաբերել:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և հատկապես մեր բարեկամ երկրներին՝ ազդու քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի հերթական ագրեսիան և նկրտումները Հայոց աշխարհի նկատմամբ։
Շարունակ բամբասելու և իրար հետևից չարախոսելու սովորությունը շատերիս կործանում է, բայց չենք նկատում այդ ամենի հետևանքները: Ու քանի դեռ չենք պատժվում մեր` գուցե անգամ անգիտակցաբար գործած սխալների համար, թվում է՝ ամեն բան ճիշտ ենք ասում, դրա համար էլ անպատիժ ենք մնում:
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ կարող ենք զանազան արդիական միջոցներով հեշտորեն իմանալ ամեն օր աշխարհի չորս ծագերում պատահած տխուր դեպքերի մասին, և դա կարող է ուղղակի և անուղղակի ձևով բացասական ազդեցություն թողնել մեր մտքի, սրտի և հոգու վրա: Սակայն, երբ մեր ձեռքն առնենք Աստծու խոսքը՝ Աստվածաշունչ մատյանը, այնտեղ պիտի տեսնենք ուրախության մասին հարյուրավոր համարներ, որոնք առնչվել են Աստծուն, մարդկանց, որոշ դեպքերի և այլն:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը նշել է Վերացման Սուրբ Խաչի տոնը։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
Այս ախտի պատճառով են բառերը սահում իրենց շավիղներից: Բառերը սպանվում են, լեզուն` ոչնչացվում: Վախկոտությունն ու մորթապաշտությունը թաքցվում են խոհեմության ազնվագույն թիկնոցի տակ, արկածախնդրությունը, վրեժխնդրությունն ու հավակնոտությունը քողարկվում սկզբունքայնության շքեղ պատմուճանով։
Խաչի խորհուրդը տառապանքի ճանապարհով հաղթանակի հասնելն է. Արշակ Սրբազան
Այսօր`սեպտեմբերի 11-ին, հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Պատահում են դեպքեր, երբ ունենք անպատասխան հարցեր, երբ խճճվել ենք ինչ- ինչ իրավիճակներում, երբ թվում է, թե մութ թունելում ենք, որից լույս չի երևում։ Լինում են նաև իրավիճակներ, երբ մեր կյանքում կա հակասություն՝ այլ մարդկանց, հանգամանքների ու իրավիճակների հետ, երբ հաշտ չենք ինչ- որ խնդրի և կամ էլ դրա լուծման հետ։ Այդ բոլոր դեպքերում մենք ուղղում ենք մեր սիրտը, միտքն ու հոգին առ Տերը՝ խնդրելով․ «Օգնի՛ր»։
Հաճախ է տրվում այն հարցը, թե ինչու է քրիստոնեական Եկեղեցին մեծարում խաչը, որով սպանել են Քրիստոսին: Իրականում սա մի մոլորեցնող քայլ է՝ ուղղված մարդկությանը, քանզի խաչի միջոցով կարող ենք պարտության մատնել սատանային և հաղթանակած մոտենալ Քրիստոսին: Քրիստոնյան կարիք ունի հասականալու խաչի` Հիսուս Քրիստոսի տնօրինական մեծ խորհուրդն իր հավատքի և նվիրումի մեջ անսասան մնալու համար:
Սովոր ենք մեր հավատքի որոնումների մասին խոսելիս երբեմն ասել՝ դեռ չեմ գտել Աստծուն, Աստծո փնտրտուքների մեջ եմ, և կամ էլ ասել՝ որտե՞ղ գտնեմ Աստծուն։ Մենք զբաղված ենք Աստծուն որոնելու գործով, երբ ցանկանում ենք հաստատել մեր հավատը, երբ ցանկանում ենք էլ ավելի ճանաչել Քրիստոսին։ Սովոր ենք Նրան փնտրել դրսում՝ շարունակաբար գուցե անգամ հուսահատվելով, թե գուցե անօգո՞ւտ է մեր գործը, գուցե սխա՞լ տեղ ենք փնտրում կամ գուցե Աստված չի՞ ցանկանում հայտնվել մեզ, չի՞ ցանկանում, որ ճանաչենք Իրեն։
Գուցե իմ պես էլի մարդիկ կան, ովքեր ժամանակին վախեցել են Աստծուց ու դա եղել է զուտ այն պատճառով, որ դեռևս փոքր տարիքից մեզ ասել են՝ այսինչ բանը եթե սխալ անես, «Աստված պապաիկը» կպատժի: Իմ մեջ այդ վախը այնքան ժամանակ մնաց, մինչ ինքս սկսեցի կարդալ Աստվածաշունչը ու ծանոթանալ Աստծո հետ:
Գերմանիայի Կառլսրուէ քաղաքում գումարուող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովը Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին ընտրել է խորհրդի նախագահ՝ ներկայացնելով արևելեան ուղղափառ եկեղեցիները: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
Քրիստոսի առաքյալներից չորսը Բեթսայիդայից են: Այս քաղաքը հիշվում է մեղավոր քաղաքներին վերաբերող Քրիստոսի վայերի մեջ: Քրիստոս ասաց. «Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա. որովհետև եթե Տյուրոսում և Սիդոնում տեղի ունեցած լինեին այն զորավոր գործերը, որ ձեր մեջ արվեցին, վաղուց արդեն քուրջով և մոխրով ապաշխարած կլինին» (Մատթ. 11.21, Ղուկ. 10.13): Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Բեթսայիդան մեղսալի տեղ էր, սակայն այս քաղաքից են ծագում հինգ մեծ առաքյալներ` Պետրոսը և նրա եղբայր Անդրեասը, Զեբեդեոսի որդիներ Հակոբոսն ու Հովհաննեսը և Փիլիպպոսը:
Հացի երկրորդ բազմացման ավետարանական դրվագում Քրիստոս ասում է․ «Սիրտս ցավում է այս ժողովրդի համար» (Մարկ․ 8։2)։ Հենց այս խոսքերին է հետևում հացի բազմացման հրաշքը։ Մարդիկ քաղցած էին, և եթե Քրիստոս արձակեր նրանց, ճանապարհին ուժասպառ կլինեին։ Հենց այդ եղավ առիթը, որ Քրիստոս, բազմացնելով եղած հացն ու ձուկը, կերակրեց նրանց։
Մեզանից ամեն մեկը բարություն ասվածը տարբեր կերպ է պատկերացնում: Յուրաքանչյուրն ինքն է որոշում բարություն անելու իր կերպը: Բայց մեկ բան շատ հստակ է, մենք բարություն ենք անում, որովհետև այդ պահին մեր սրտում և մտքում աստվածային կամքն է տիրում: