Իրական կյանքը լի է մարդկային անդորրը խաթարող անհանգստություններով: Անհանգստության պատճառները բազմազան են, իսկ արդյո՞ք բազմազան են նաև աղբյուրները: Որո՞նք են անհանգստությունից դուրս գալու կամ ապագայում այն մեղմելու ճանապարհները: Եթե հետևենք սբ. Հովհան Ոսկեբերանի հոգեշահ ճառին, ապա խաղաղաբեր ելքերը գտնելով՝ համարձակ կընթանանք նրանցով դեպի խաղաղության Աղբյուրը՝ Աստված:
Երբ նեղության մեջ ենք լինում, շատ հաճախ լսում ենք մարդկանց կարծիքները ու դրանք հիմնականում լինում են հուսադրող։ Շատերը մեզ փորձում են համոզել ու ասել որ՝ ոչինչ, կանցնի, վստահիր Աստծուն ու հավատա, որ ամեն բան շատ լավ է լինելու։
Իմաստուն մի խրատ, որ դարերի խորքից թրթռալից ոգևորությամբ հնչում է մեր ականջներում։ Հաստատուն համոզում ունեցող և ժայռի պես ամուր կանգնած դյուցազունի հրամանն է սա։ Ա՛յն գործչի հրամանը, որն իր իրականացրած աստվածային առաքելության լիուլի գիտակցությունն ունեցավ ու նաև քրիստոնեական գիտակից հավատքի կազմակերպիչը եղավ։
Աստվածաշնչում շատ ենք հանդիպում «մի՛ վախեցիր» արտահայտությանը։ Սա հենց այնպես ասված խոսք չի, այն աստվածային պատգամ է՝ բոլորիս ուղղված: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Հարությունից հետո Իր աշակերտներին ասաց. «Խաղաղություն ձեզ, Ես եմ, մի վախեցեք»: Քրիստոնեական հավատքի մեջ վախի զգացում չկա, որովհետև այն հիմնված է սիրո վրա, որը հեռու է վանում վախը:
Տարեվերջ է։ Ուզում ենք սկսել նոր տարին։ Առջևում ընդամենը հաշված օրեր են մնացել, և ուզում ենք փակել այս տարին. եթե տարվա ընթացքում մեր վարքը լավ չէր, գոնե տարին ավարտենք բարի վերջավորությամբ։
Առօրյայում ընկնելով աշխարհիկ փորձությունների ու մրցությունների մեջ՝ մենք երբեմն նույնիսկ չենք էլ նկատում և ինքներս մեզ չենք տալիս մի կարևորագույն հարց՝ ո՞ւմ եմ ցանկանում հաղթել։ Այս հարցը որքան էլ բարդ է, նույնքան և պարտադիր է։ Չէ՞ որ չկա մրցություն առանց հաղթանակի, և չկա հաղթանակ առանց իմաստի։
Նոյեմբերի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում (ք․Արտաշատ) հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։
Զավա՛կս, հեռու մնա նախանձից,- հորդորում էր հայր Պորֆիրիոսը։- Այն հալումաշ է անում մարդուն։ Մի միանձնուհի նախանձում էր մեկ այլ քրոջ, և նրան սկսեց թվալ, թե վերջինս ամոթալի կապի մեջ է հոգևոր հոր հետ։ Ու սկսեց դրա մասին պատմել այնպես, ասես իրականում կատարված փաստի մասին խոսելիս լիներ․․․
Մեր կյանքում ընկերներ ու բարեկամներ ընտրելիս՝ հաճախ ենք ինքներս մեզ հարցնում՝ արդյոք նա, ով խոստումներ է տալիս հավերժ մեր կողքին լինելու, կմնա՞ մեզ հետ մինչև վերջ։
Հայ եկեղեցին, բացի Տերունի տոներից և Սրբոց օրերից, տարին մեկ անգամ հիշատակում է նաև հրեշտակներին: Ըստ մեր տոնացույցի՝ նրանց հիշատակությունը կատարվում է Ս. Խաչի ութերրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը հետևյալ անվամբ՝ «Սրբոց հրեշտակապետացն՝ Գաբրիէլի եւ Միքայէլի եւ ամենայն երկնային զօրացն»:
Ինչո՞ւ են մարդիկ վախենում։ Այս հարցը բազում պատասխաններ ունի՝ նայած, թե որ տեսակետից կնայենք այս երևույթին։ Օրինակ՝ կան մարդիկ, ովքեր ասում են, թե վախն ինքնապաշտպանություն է։ Երբ մենք չենք կարողանում լուծել ինչ- որ հարց, չենք կարողանում հաղթահարել խնդիրը, սկսում ենք վախենալ՝ անզոր ու անպաշտպան լինելով։
Թող որ մենք մի նպատակ ունենանք՝ սեր Քրիստոսի, Եկեղեցու և մերձավորի հանդեպ,- ասում էր հայր Պորֆիրիոսը։- Սերը, Աստծուն ծառայելը, բաղձանքը, միավորումը Քրիստոսին ու Եկեղեցուն՝ արդեն իսկ դրախտ է այստեղ՝ երկրի վրա։
Գերագույն հոգևոր խորհրդում քննարկումներ ծավալվեցին նաև տաղավար տոների, սրբերի հիշատակության օրերի շրջանակներում հոգևոր, մշակութային միջոցառումների կազմակերպման անհրաժեշտության մասին՝ դրանց առավել ժողովրդականություն հաղորդելու և համազգային համախմբման առիթ դարձնելու նպատակով։ Այս ուղղությամբ ևս կայացվեցին համապատասխան որոշումներ։
«Արդ, սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սա թող կին կոչվի, որովհետև իր ամուսնուց վերցվեց» (Ծննդ․ 2:23)։ Աստված արարեց կնոջը տղամարդու կողից՝ ցույց տալով, որ ամեն մեկին էլ պետք է մեկը՝ կողակից, ում հետ նա կմիանա և ընտանիք կկազմի։
Ամեն բան սկսվում է մանկությունից։ Թե ինչպիսի մարդ, ընկեր, ծնող կամ պարզապես քրիստոնյա կդառնանք մենք դեռևս մանկությունից է որոշվում։ Մեր ստացած դաստիարակությունը, ծնողներից փոխանցվող խորհուրդներն ու հորդորները շատ որոշիչ են դառնում ապագա մեր կյանքում։
Ոմանք կարծում են, թե երջանկությունը մարմնավոր բարիքների մեջ է, ոմանք՝ արտաքին բարիքների, իսկ ողջամիտներն ու բարոյականության ուսուցիչ Արիստոտելն ապացուցում են, որ ճշմարիտ երջանկությունը հոգու բարիքների մեջ է: Իսկական երջանկությունը հոգու առաքինության պտուղն է:
Միայն երկրայինի մասին հոգացողը հայտնվում է կյանքի խելահեղ մրցավազքում և ներքուստ ինքն իրեն հանգստացնում՝ այժմ այլ ժամանակներ են, կյանքի այլ ռիթմ, այլ դինամիկա, նպատակներն ու անելիքները շատ են, ուստի պետք է շտապել:
Եթե դա հիմա հասկանաք, ապա մյուս կյանքում այդպես չեք ասի: Ինչ ուզում ես ասա, բայց այնտեղ՝ Երկնքում, լավ են ապրում: Գիտե՞ք, թե Երկնքում ինչ ձեռագործով են զբաղվում՝ Աստծու անդադար փառաբանությամբ:
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն բանի համար պահանջում ենք փաստեր ու այսօր մեզանից շատերը անգամ հավատքի մեջ են թերահավատություն դրսևորում։ Մենք ցանկանում ենք հավատալ, բայց դրա դիմաց պահանջում ենք հստակություն, անորոշ ոչինչ այլևս մեզ համար հետաքրքիր չէ։
«Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն» (Սաղմ. 84։11)։ Սաղմոսի այն գլուխը, որից վերցրել եմ իմ այս բնաբանը, երեք մասի է բաժանված: Առաջինում սաղմոսերգուն փառաբանում է Աստծու սերն ու շնորհած բարիքները, երկրորդում, ընդհակառակը, նկարագրում է Աստծու բարկությունն ու պատիժները մեղանչող ժողովրդի հանդեպ, իսկ երրորդ մասում խոսում է խաղաղության և արդարության միջև տեղի ունենալիք գրկախառնության մասին: «Արդարությունն ու խաղաղությունը […]
Եթե սիրահարված ես, ապա կարող ես ապրել Աթենքի կենտրոնական հրապարակում՝ Օմոնիայում, և չիմանալ, որ այնտեղ ես գտնվում, չտեսնել մեքենաներն ու մարդկանց, չնկատել ոչինչ։ Միայն դու ես ու սիրելիդ։ Ապրում ես նրանով, բավականություն ստանում, նա ոգեշնչում է քեզ։ Այդպես չէ՞։
Երբ խոսում ենք ինչ-որ վատ սովորություններից հրաժարվելու և քրիստոնեական կյանքով ապրելու մասին, թվարկվող առաջինների շարքում հիշատակում ենք նաև հայհոյախոսությունն ու բամբասանքը։ Սրանք արատավոր երևույթներ են, որոնք փորձության են ենթարկում ամենքիս՝ չշրջանցելով ոչ ոքի։
Սկզբից Աստված մարդուն ստեղծեց արու և էգ. «Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1:27), օրհնեց և տվեց երկրի վրա շատանալու պատվիրանը. «Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը…» (Ծննդ. 1:28):
Կար մի ընթացք, երբ ահավոր շատ էի վախենում սխալվելուց, ամեն քայլից առաջ ուզում էի Աստծո պատասխանը լսել ու նոր առաջ գնալ։ Այդ ժամանակ նոր էի սովորում լսել Աստծո ձայնը: Հոգով առաջնորդվելը նոր բան էր ինձ համար, ես վախենում էի, որովհետև չունեի Աստծու հետ հոգևոր կապ։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր օրացույցում Սուրբ Խաչին նվիրված չորս տոն ունի՝ Գյուտ Խաչի, Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց:
Մարդկային կյանքի հորձանուտում բազմաթիվ վտանգներ և մտավախություններ են առաջ գալիս, որոնց դեմ մարդիկ տարբեր կերպով են փորձում պաշտպանվել: Մարդը վախենում է փորձանքից, որ հնարավոր է իրեն պատուհասի, բարեկամի հիվանդությունից, աշխատանքի ազատումից, տնտեսական ճգնաժամից։
Չկա մեկն, ում կյանքը զերծ է փորձություններից ու դժվարություններից։ Պարզապես հնարավոր չէ պատկերացնել մեկին, ով իր կյանքում չի բախվել ցավի, կորուստի, փորձության, վշտի, պարտության հետ։ Հենց այս խնդիրներն են բարդացնում մեր կյանքը և խլում են մեզանից լավագույնը։
Եկեղեցական ավանդության մեջ սա առաջին դեպքն է, երբ Խաչը հանդիսավորապես կանգնեցվում է` փառավորվելով քրիստոնյաների կողմից:
Մեզ երբեմն թվում է ՝ Աստծուն ճանաչելու համար բացառիկ տաղանդ պետք է ունենանք, իսկ իրականում ամեն բան այդքան էլ բարդ չէ։ Աստծուն ճանաչելու համար առաջին հերթին հավատ է հարկավոր։ Կար ժամանակ, երբ հավատքի մեջ թերացել էի ու ինքս ինձ համոզել, թե առանց Աստծո էլ կարող եմ շատ լավ ապրել, հետո հասկացա, որ ես ոչինչ եմ պարզապես, երբ չկա իմ կյանքում Տերը։
Հա՛յր, նորընծա վանականներին ուղղված Ձեր նամակում գրում եք. «Չնայած ճշմարիտ վանականները հասկանում են, որ այն, ինչ ստանում են այս կյանքում, դրախտային ուրախության մի մասն է միայն և դրախտում այն շատ ավելին է լինելու, սակայն իրենց մերձավորի հանդեպ տածած մեծ սիրուց ցանկանում են դեռ ապրել երկրի վրա՝ աղոթքով մարդկանց օգնելու համար, որպեսզի Աստված միջամտի աշխարհի գործերին ու աշխարհն օգնություն ստանա»: