Ցավոք սրտի, աշխարհում գոյություն ունեն «տերեր»՝ թմրանյութը, ծխախոտը, պոռնկությունը, մոլախաղը և այլն, որոնք բազմաթիվ մարդկանց մտային հանճարը հասցրին հիմարության, ֆիզիկական առողջությունը՝ հիվանդության, նյութական հարստությունը՝ աղքատության, հոգեկան աշխուժությունը՝ թուլության, կյանքի ազատությունը՝ բանտարկության կամ նույնիսկ մահվան: Չի՛ կարելի վերոհիշյալ «տերերի» հետ «բարեկամություն» անել, որովհետև այդ սխալ քայլը, ուշ կամ շուտ մեզ նվաստացնելով, իջեցնելու է ստրկության՝ դարձնելով մեզ լոկ գերիներ:
Հա՛յր, աբբա Իսահակի խոսքերն ի՞նչ են նշանակում, երբ նա գրում է արցունքների մասին. «Արցունքներ կան, որ այրում ու մաշում են մարմինը, իսկ կան այնպիսիք, որ առույգացնում ու սնում են այն. արցունքները, որ ծնունդ են առնում խոնարհ սրտի խանդաղատանքից մեղքի պատճառով, այրում ու մաշում են սիրտը… Իսկ այլ կարգի արցունքները առաջանում են տնօրինումից ու դատողությունից, դրանք զարդարում են դեմքն ու սնուցում մարմինը»:
Մոտ արի, որդյա՛կ, ուզում էի հորդ առողջության մասին խոսել քեզ հետ։ Գիտե՞ս, թե հիմա ինչ վիճակում է գտնվում․ ծայրահեղ ծանր։ Եթե Աստված կամենա, նա կապրի։ Նա պահում է հորդ այս կյանքում։ Նրա կյանքը մազից է կախված, որն ամեն պահի կարող է կտրվել, անգամ այսօր։
Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի հանրապետական օլիմպիադայում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին:
Ուրեմն Նրա մո՛տ գնացեք ձեր հոգու ողջ խոյանքով, ձեր ազնիվ ձգտումների ողջ ուժգնությամբ, ձեր բարոյական ու նյութական տկարությունների ողջ անկեղծությամբ, ձեր քրիստոնեական առաքինության ողջ թափով։ Այո՛, գնացե՛ք դեպի Նա, գնա՛նք դեպի Նա, Ով Իր հրավերի, Իր ձայնի ճշմարտացիությունը հաստատեց Խաչի մահվամբ, Նա՛, Ով Իր ողջ սիրով ասաց․ «Եկե՛ք Ինձ մոտ», Նա՛, Ով Իր արյամբ փրկագնեց մեզ, որպեսզի մենք լինենք Հայր Աստծու որդեգիրները և փառաբանենք Ամենասուրբ Երրորդությանը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից․ ամեն։
Հա՛յր, իսկ երբ մեկին նեղացնում են, ճի՞շտ է արդյոք վիրավորողի համար ասել. «Աստված կհատուցի նրան չարության դիմաց»
Ծնողների կողմից հալածանքների և նույնիսկ մահվան մատնված բազում սրբերի կյանքի օրինակը ցույց է տալիս, որ հեթանոսությունը կամ կռապաշտությունը, դիվապաշտությունը մարդուն զրկում է առողջ բանականությունից, գցում մոլեռանդության կամ մտագարության մեջ։
«Սաղմոսներն ու շարականները քաղցրացնում են ժողովրդի լսողությունը, որպեսզի նրանց մտքերից մաքրվեն մարմնական հոգսերը, և երգերով միանան Աստծու հետ» (Հովհաննես Արճիշեցի):
Աստվածային շնորհն ամեն անգամ ինքն է մատնանշում՝ ինչպես ճիշտ վարվել։ Բայց նրան գրավելու համար հարկավոր է աստվածային սեր, փափագ։ Աստծու շնորհին անհրաժեշտ է ջերմ ցանկություն դեպի Աստված։ Սերը մեզ բերում է մտքի ու սրտի տրամադրության, որն անհրաժեշտ է աղոթքի համար։
Նմանատիպ սկզբունքներից մեկն էլ մեր ընտրած բնաբանն է: Քրիստոնեությունից գրեթե վեց հարյուր տարի առաջ Բուդդան հեռավոր արևելքում՝ Հնդկաստանում, քարոզում էր մի սկզբունք, որի միջոցով միևնույն ուղղությամբ և առաքինության միևնույն ճանապարհով էր ցանկանում առաջնորդել մարդուն, սակայն դա անում էր ժխտական շեշտադրությամբ (Մի՛ արա դիմացինիդ այն, ինչ չես ուզում, որ նա քեզ անի):
Մեզնից որևէ մեկը կատարյալ չէ, հետևաբար կարևոր է ժամանակին գիտակցել սեփական մեղքերը, անկեղծ զղջալ ու ձգտել մաքրագործման: Կյանքում ամեն կարևոր որոշում, այդ թվում և ներում խնդրելն ու դեպի Քրիստոս տանող ուղին, սկսվում է անկեղծ ցանկությունից:
Այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք, սպրդեցնելով կորստաբեր հերձվածներ են ներմուծելու և, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու (Բ Պետ. Բ 1)։
Զգուշացում: Անձը զգուշությամբ պետք է օգտագործի որոշ ուտելիքներ, ստամոքսը չծանրաբեռնի քնելուց առաջ: Քնելիս ձեռքերը պետք է լինեն վերմակի վրա, իսկ հագուստը` ազատ:
Դո՛ւ սիրիր բոլորին,- խորհուրդ էր տալիս հայր Պորֆիրիոսը։- Բայց միևնույն ժամանակ աղոթքն ուշադրությամբ պահպանիր սրտումդ։
Եկեղեցու հիմնադիրն ու գլուխը Քրիստոսն է: Նա հիմնել է եկեղեցին և կոչում է մարդկանց մուտք գործել այնտեղ և երկրորդ ծննդյամբ՝ մկրտությամբ, դառնալ Աստծու որդեգիրը:
Աշխարհում չկա անսխալական մարդ. «Բոլորն էլ մեղք գործեցին և զրկվեցին Աստծու փառքից» (Հռոմ. 3:23), նույնիսկ եթե նրա երկրավոր կյանքը լինի մեկ օր. «Իսկ այն ո՞վ է, որ մաքուր է աղտից. ոչ ոք. թեկուզ և կյանքը երկրի վրա մեկօրյա լինի» (Հոբ. 14:4-5): Ղպտի Ուղղափառ Եկեղեցու երջանկահիշատակ Շենուդա Գ Պատրիարքը ասում է. «Ինչքան մարդիկ սխալվեն, Տերը կների:
Կան մարդիկ, որոնք աշխարհում գոյություն ունեցող սպառնալիքներին նայում են մակերեսայնորեն՝ առանց դրանք քննարկելու աստվածաշնչական, բժշկական, տրամաբանական, դաստիարակչական, հոգեբանական և այլ մոտեցումներով: Օրինակ՝ մարդկանց մի մասի մոտ, ցավոք սրտի, միասեռականությունը համարվում է 21-րդ դարի բնական երևույթներից մեկը, իսկ միասեռական ամուսնությունը՝ իբրև թե զույգի միջև սիրո զգացման դրսևորում:
«Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք տեղափոխվիր այստեղից այնտեղ, և այն կտեղափոխվի. և ոչինչ ձեզ համար անհնար չի լինի» (Մատթեոս 17:19):
Տերն Ինքը կսովորեցնի մեզ աղոթքին։ Ինքներս չենք սովորի, ոչ էլ ուրիշ մեկը կսովորեցնի։ Չասենք․ «Այսքան երկրպագություն արեցի, այժմ շնորհն ինձ ապահովված է»։ Բայց խնդրենք, որ աստվածային իմացության անեղծ լույսը շողարձակի մեր մեջ և բացի մեր հոգևոր աչքերը՝ Նրա աստվածային խոսքերը ըմբռնելու համար։
Հիսուս Իր աշակերտներին ասում և հիմնավորում է, որ անհնար է՝ ընկերական փոխհարաբերությունների մեջ գայթակղություններ, ասել է թե՝ իրար հանդեպ դրսևորվող թերություններ չլինեն:
Մեր հոգևոր-մշակութային գանձերը թանկարժեք սերմերի պես ամբարած ու սերունդներին հասցրած քանի՛ ձեռագրեր են ապրում աշխարհի տարբեր անկյուններում՝ Վենետիկում ու Վիեննայում, Երուսաղեմում, Զմմառում,Լոնդոնում, Բեռլինում և այլուր:
Այսօր Տերն Իր հրաշափառ Խաչի լույսով վերահաստատում է եկեղեցին և մեր հոգիների դատարկությունը լցնում աստվածային խաչից ճառագող լույսով ու ջերմությամբ:
Հիսուս՝ մարմին առած անձնուրացությունն ու սիրո մեծագույն առաքյալը, Երանությունների լեռան բարձունքին, ձիթենիների լռին ու խաղաղավետ պուրակների ստվերների ներքո Իր աշակերտների նորակազմ խմբի կողմից շրջապատված, վարդապետում ու հրահանգում էր նրանց ձեռնամուխ լինել հոգիների փրկության այս փխրուն և դժվարին առաքելությանը:
Շատ հիվանդություններ, որոնց պատճառները բժիշկները չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ անեծքի հետևանքով առաջացած լինեն: Իսկ բժիշկներն ի՞նչ է, մի՞թե կարող են անեծքը գտնել: Մի անգամ մի անդամալույծի բերեցին իմ խուց:
Եղբայրնե՛ր, ձեզ համար այս բանը օրինակ բերեցի իմ անձով և Ապողոսի անձով, որպեսզի մեզնից սովորեք ավելի բան չիմանալ, քան ինչ որ կա Գրվածքներում, որպեսզի ոչ մի մարդ, ավելի քան ընկերը, չգոռոզանա ընկերոջ վրա (Ա Կորնթ. Դ 6)։
Մարդն ի՞նչ է փնտրում երկնքում․ ուրախություն ու երջանկություն։ Նա փնտրում է հավիտենականը՝ ամենքից ու ամեն ինչից հեռու, ցանկանում է ուրախություն գտնել Աստծու մեջ։ Աստված խորհուրդ է, լռություն։
Իմ ժողովուրդը նմանվեց նրան, ով իմացություն չունի. քանի որ դու մերժեցիր իմացությունը, Ես էլ քեզ կմերժեմ (Օսեե Դ 6)։
Թող որ Ինքը՝ Աստված, Իր Որդու պատկերը դրոշմի մեր հոգիներում և Նրա համբերատար, քաղցր, աննախանձ ու ինքնազոհ սերն ունենալու կամքը շնորհի մեզ Իր փառքի և Եկեղեցու պայծառության համար:
Մի անգամ հայր Պորֆիրիոսին հարցրի․ «Հա՛յր սուրբ, հոգեկան-մարմնավոր ձգտումը, որ առաջանում է կնոջ ու տղամարդու միջև, դիվակա՞ն ծագում ունի»։ Նա խուսափողաբար պատասխանեց․
Քրիստոնեության վաղ շրջանում, երբ քրիստոնյաները դաժան հալածանքների էին ենթարկվում, շատերը գերադասեցին մեռնել, քան դավաճանել հավատի այն սկզբունքներին, որ մարդկությանն ավանդել էր մարդացյալ Աստված` Քրիստոս: