Բաժիններ՝

Փրկու­թյան նա­խա­պատ­րաս­տու­թյու­նը, մարդ­կու­թյան ակն­կա­լու­թյու­նը և ժա­մա­նա­կի լրու­մը

Ա­ստու­ծո տնօ­րի­նու­թյան ընդ­հա­նուր ուղ­ղու­թյունից և դո­րա սկզբունք­նե­րից տե­սանք, որ մար­դը հե­ծե­լով պետք է նա­խա­պատ­րաստվեր փրկու­թյան, ա­զա­տա­պես կա­մե­նար և գի­տակ­ցու­թյամբ ըն­դու­ներ: Այդ նա­խա­պատ­րաստու­թյունը պետք է լի­ներ, որ մեղ­քի բո­լոր ըն­դար­ձա­կու­թյունը տա­րա­ծվեր, մեղ­քի բո­լոր քաղց­րու­թյունը փոր­ձվեր, և մարդ այդ փոր­ձե­րով հա­սու­նա­նար, սար­սա­փեր մեղ­քե­րից ու փրկու­թյան ըն­դու­նակ դառ­նար (Հռ., Ե 20. ԺԱ 30):

Այս­պի­սով` հար­կավոր էին Աս­տու­ծո նա­խա­խնա­մու­թյան մի­ջոց­նե­րը թե՛ ավե­տիք, թե՛ սպառ­նա­լիք, թե՛ պա­տիժ, թե՛ շնորհ­ներ, թե՛ դաստիա­րա­կու­թյուն ու թե՛ եր­կար ժա­մա­նակ մին­չև Քրիս­տո­սի գա­լուստն` ըստ հավի­տե­նա­կան տնօ­րի­նու­թյան: «Չեկն Քրիս­տոս ի տղա­յու­թեան աշ­խար­հի. տղա­յոցն կաթն պի­տոյ էր, եւ ոչ հաստա­տուն կե­րա­կուր. եւ ոչ յե­ռան­դուն ե­րի­տա­սար­դու­թեանն, յոր­ժամ ե­լեալ զե­ղոյր մո­լո­րու­թիւն դի­ւա­պաշ­տու­թեանն: Այլ նախ կրթեաց քա­րո­զովքն եւ մար­գա­րէիւք` իբ­րեւ կա­թամբ, եւ ա­պա եկն տալ զկա­տա­րեալ վար­դա­պե­տու­թիւնն, իբ­րեւ հաստա­տուն կե­րա­կուր» (Եզ­նիկ, 231. տե՛ս և Ա Կոր., ԺԳ 11):

Ըստ ո­րում` ինչ­պես որ մար­դու կրթու­թյունը ման­կու­թյունից պա­տա­նե­կու­թյունը և ե­րի­տա­սար­դու­թյունը մի ո­րոշ աստի­ճա­նավո­րու­թյուն ու­նի, այն­պես է և ամ­բողջ ժո­ղովր­դի և ազ­գի և ամ­բողջ մարդ­կու­թյան կրթու­թյունը: Այլև ընդ­հա­կա­ռակն, ինչ­պես որ Աս­տված ո­րոշ նա­խա­պատ­րաստու­թյամբ կրթեց և կրթում է մարդ­կու­թյունը Քրիս­տո­սով յուր կա­տա­րե­լու­թյան հասց­նե­լու հա­մար, այն­պես կրթում է և յուրա­քան­չյուր ազգ, ժո­ղո­վուրդ և ան­հա­տի. նույն նա­խա­պատ­րաստու­թյունը, նույն ըն­թաց­քը, նույն հա­սու­նա­ցու­մը և կա­տա­րե­լու­թյունն է սպա­սում յուրա­քան­չյուրին, սա­կայն յուրա­քան­չյուրն էլ` յուր բնու­թյամբ, յուր հարս­տու­թյամբ ու պատ­րաստու­թյամբ և յուր պատ­մա­կան կյան­քով:

Աս­տու­ծո նա­խա­պատ­րաստու­թյունը մարդ­կու­թյան մեջ եր­կու ըն­թացք ու­նե­ցավ, մեկը` հատուկ կամ դրա­կան և մյուսն` ընդ­հա­նուր կամ բա­ցա­սա­կան: Ա­ռա­ջինն ի­րա­գոր­ծվեց ընտ­րյալ ժո­ղովրդի, այն է` Իս­րա­յելա­ցոց մեջ, իսկ երկ­րոր­դը` հե­թա­նոս աշ­խար­հում (Հովհ., Ժ 1. ԺԷ. Հռ., Ա 18-21. Գործք, ԺԷ 26): Դրա­կան նշա­նա­կու­թյունը ա՛յն է, որ ընտ­րյալ ժո­ղո­վուր­դը աստվա­ծա­յին դաստիա­րա­կու­թյամբ ըն­տե­լա­նար ճշմար­տու­թյան և Քրիս­տո­սով լու­սո հնոց դառ­նար աշ­խար­հի հա­մար, իսկ բա­ցա­սա­կա­նի նպա­տակն է, որ աշ­խար­հի ու մարդ­կա­յին ուժե­րի միա­կող­մա­նի զար­գաց­ման ու­նայ­նու­թյունն ակն­հայտ­նի կեր­պով ե­րևան գար:

Հե­թա­նոս աշ­խար­հը նա­խա­պատ­րաստ­վում էր փրկու­թյան հա­մար Աս­տու­ծո նա­խախ­նա­մու­թյան ընդ­հա­նուր ուղ­ղու­թյան հա­մե­մատ (Գործք, ԺԷ 27): Նո­րա մեջ տի­րում էր բա­բե­լա­կան խառ­նա­կու­թյուն, ըստ ո­րում` բազ­մա­լե­զու ժո­ղո­վուրդ­նե­րը ի­րար չեն հաս­կա­նում և, Աս­տու­ծո հո­գուց օտարա­ցած լի­նե­լով, չու­նին միու­թյան ոչ մի կեդ­րոն ու ո­գի: Աս­տու­ծո նա­խախ­նա­մու­թյամբ դո­ցա նա­խա­պատ­րաստու­թյան հի­մունքն ե­ղավ աշ­խար­հա­յին զար­գա­ցումն, որ անհ­րա­ժեշ­տու­թյան օրեն­քով էր հառաջա­դի­մում. հե­թա­նոս աշ­խարհն, այս­պես ա­սած, ինքն յուրյան էր թողնված (Գործք, ԺԴ 15), որպեսզի Աս­տու­ծո ընդ­հա­նուր նա­խա­խնա­մու­թյան տակ յուր բո­լոր ուժե­րի ծավա­լումն ու­նե­նար ու մի վերջ­նա­կետի հաս­ներ:

Հե­թա­նոսք են­թար­կված էին բնա­կան օ­րի­նաց, նո­ցա ներ­քին աշ­խար­հը վայ­րե­նի կրոնի հարս­տու­թյամբ էր միայն ինչ­պեսևի­ցե բեղ­մնավոր­վում. հե­թա­նոս աշ­խար­հը մի վայ­րի ձի­թե­նի էր միայն (Հռ., ԺԱ 17): Ուստիև նո­րա բո­լոր պտուղ­նե­րը, սկսած կրոնի ար­դյունք­նե­րից, այն է` ա­ռաս­պե­լա­բա­նու­թյունից մին­չև քա­ղա­քակր­թու­թյան վեր­ջին ար­գա­սիք­նե­րը, բո­լորն էլ վայ­րի էր և լոկ մարդ­կա­յին, որ կա­րոտ էր Աս­տու­ծո մշա­կու­թյան: Նո­րա մեջ տի­րում էին աշ­խար­հա­յին սկզբուն­քը, հառաջա­դի­մում և յուր հան­ճար­նե­րի մի­ջո­ցով ար­տա­հայտ­վում: Աշ­խար­հա­յին մտքե­րը, աշ­խար­հա­յին հարս­տու­թյուն­նե­րը, գե­ղեց­կու­թյունն ու հան­ճա­րը, ուժն ու փառ­քը աստվա­ծու­թյան պա­տիվ է ստա­նում և չաստված­նե­րի ծննդա­բե­րու­թյուն հա­մար­վում աշ­խար­հա­յի­նով կու­րա­ցած մարդ­կանց ա­ռաջ: Հե­թա­նոսն յուր բո­լոր հո­գևոր կյան­քով սու­զված էր աշ­խար­հա­յի­նի մեջ, փո­խա­նակ աշ­խար­հա­յինն յուր հո­գու օրենք­նե­րին են­թար­կե­լու ու դա­տե­լու: Նո­րա միտ­քը ե­րա­զի մեջ է, և նո­րա գի­տակ­ցու­թյունը ցրված է ա­ռաս­պե­լա­բա­նու­թյանց մեջ, ո­րոնց միու­թյունը աշ­խար­հա­յին սկզբունքն է:

Նա ե­րա­զի մեջ պտտում է աշ­խար­հի բո­լոր ան­կյուն­նե­րը, նո­րա գո­հա­ցու­ցիչ բան ո­րո­նում և գտնե­լով աստվա­ծաց­նում է` թեև շու­տով վերս­տին նո­րա­նից ևս հուսա­հա­տվելու հա­մար: Նա մերթ բույսե­րի, մերթ աստ­ղե­րի, մերթ կեն­դա­նյաց և մերթ նույնիսկ մարդ­կանց մեջ է ո­րո­նում աստվա­ծա­յին խոր­հուրդ Աս­տու­ծո հայտ­նու­թյուն, բայց ոչ մի տեղ չի կա­րո­ղա­նում յուր զննու­թյան գո­հա­ցումն տալ: Սա­կայն նա, այդ ըն­թաց­քում թա­փա­ռե­լով, ցած­րից բարձ­րին է հաս­նում և ի վերջո ինքն զինքն աստվա­ծա­յին նկա­տում: Հա­պա յուր մեջ ևս խո­րա­սու­զվելով` տես­նում է, որ յուր անձ­նավո­րու­թյունն ևս աստվա­ծա­յին չէ, իսկ յուր անձ­նավո­րու­թյունից բարձր ո­չինչ չգտնե­լով աշ­խար­հում, Աս­տու­ծուն է ու­զում գտնել և խավա­րի մեջ խար­խա­փում է «ան­ծա­նօթ Աս­տու­ծոյ» հե­տևից: Բայց քա­նի որ նա, աշ­խար­հով բռնված, կու­րա­ցած է, նո­րան պետք է «ան­ծանօթ» Աս­տված ին­քը հայտ­նվի յուր Որդ­վով:

Այս նա­խա­պատ­րաստու­թյամբ հե­թա­նոս­նե­րը պետք է նա­խա­պես յուրյանց բո­լոր ուժե­րը փոր­ձեին, աշ­խար­հի բո­լոր մի­ջոց­նե­րը ճա­շա­կեին, որ տես­նեին յուրյանց սե­փա­կան մի­ջոց­նե­րի և ամ­բողջ աշ­խար­հի ինք­նու­րույնու­թյան ու­նայ­նու­թյունը: Աշ­խար­հը պետք է յուր բո­լոր փառ­քով ու հրա­պույրով բա­ցվեր մար­դու ա­ռաջ և յուր ու­նայ­նու­թյամբ հուսա­հա­տեց­ներ մար­դուն, որ յուր ձգտմանց բո­լոր կա­րե­լիու­թյուն­նե­րը փոր­ձե­լուց հետո տա­րա­կույս­նե­րի մատ­նվեր: Այն ժա­մա­նակ նա, աշ­խար­հից կտրվելով, կսու­զվեր յուր ներ­քին աշ­խար­հի մեջ, ա­կան­ջա­լուր կլի­ներ, կլսեր յուր խղճի ձայ­նը և Աս­տու­ծո ա­նար­գված լույսի շո­ղը կնկա­տեր, ինչ­պես ա­նա­ռակ Որ­դին հիշեց յուր հոր տու­նը (Ղուկ., ԺԵ 11-32), գտավ ճա­նա­պարհն և ե­կավ յուր հոր ոտ­քը` նե­րումն խնդրե­լով ու հո­գա­ցո­ղու­թյուն: Այս­տեղ նկա­տում ենք Աս­տու­ծո ի­մաստու­թյունն և ար­դա­րու­թյունը, որ նա թույլ է տա­լիս ա­նար­դա­րու­թյան նվի­րված մար­դուն նույնիսկ յուր ա­նար­դար ճա­նա­պար­հի պտուղ­նե­րով դա­տա­պար­տվելու և ար­դար դա­տաստա­նը ճա­նա­չե­լու: Հե­թա­նո­սը, աստվա­ծաց­նե­լուվ մարդ­կա­յի­նը, բայց ա­պա մար­դու մա­հը տես­նե­լով, պետք է վեր­ջա­պես ըմբռ­ներ, որ մա­հը մեղ­քի վարձն է: Նա հուսա­հատ­վում է յուր աստված­նե­րից և ան­հավա­տու­թյան մատն­վում. նո­րա հետ աշ­խար­հա­յին հարս­տու­թյունք ևս ընկ­նում են` զրկվելով թու­լա­ցած և ու­ժաս­պառ մար­դու ան­հո­գու­թյան տակ:

Հե­թա­նոսք, մյուս կող­մից նվի­րվելով լոկ մարդ­կա­յին քա­ղա­քակր­թու­թյան ծաղկ­ման, դի­մում էին դեպի հառաջ` յուրա­քան­չյուր ժո­ղո­վուրդ յուր բնա­կան ճա­նա­պար­հով և տես­նում, որ մարդ­կա­յին բո­լոր ուժե­րի ծաղ­կումն ու զորա­ցումն ան­գամ չէ եր­ջան­կաց­նում զգա­յա­կա­նու­թյան նվի­րված մար­դուն ա­ռանց ճշմարիտ Աս­տու­ծո հա­ղոր­դակ­ցու­թյան: Եվ երբ վայ­րե­նի կրոն­նե­րը չկա­րո­ղա­ցան ո՛չ հաստա­տու­թյան հիմք լի­նել ժո­ղովր­դի հա­ռա­ջա­դի­մու­թյան և ո՛չ հո­վա­նի, այն ժա­մա­նակ մարդ­կու­թյան բո­լոր ուժե­րը փշրվե­ցան և ա­մեն­քի խղճմտան­քից ձայն ևս ե­լավ, որ ա­ռանց Աս­տու­ծո հա­ղոր­դակ­ցու­թյան չեն կա­րող եր­ջան­կու­թյուն գտնել և ել­նել ան­կու­մից (Հռ., Բ 14-16. Ա 25, 31. ԺԱ 32. Եփ., Բ 12, Դ 17-19.):

Այս էր թե՛ կրոնի և թե՛ մար­դու հո­գու պա­հան­ջը: Խղճմտան­քի այս ձայնն որ­քան էլ ա­ղոտ լի­նի, այ­նով հան­դերձ ցույց է տա­լիս հե­թա­նո­սաց ակն­կա­լու­թյունն Աս­տու­ծո օգ­նու­թյունից: Պար­սիկ­նե­րը սպա­սում էին չա­րի հաղթվելուն և աշ­խար­հի նո­րո­գու­թյան, հնդիկ­նե­րը` մի մարմ­նա­ցյալի, որ պետք է ոչնչաց­ներ չա­րի­քը, չի­նա­ցիք` ա­րևե­լյան մեծ սուր­բին, որ կա­տա­րե­լու­թյան ճա­նա­պար­հը պետք է ցույց տար և այլն: Մին­չև ան­գամ քա­ղա­քակր­թված հույնե­րը տա­ծում էին այդ հույսը, ո­րի ար­տա­հայտու­թյունն է Պրո­մե­թեո­սյան ա­ռաս­պե­լը, թե Ա­րա­մազ­դի տի­րա­պե­տու­թյունը խոր­տա­կվելու է մի աստվա­ծոր­դու գալստ­յամբ:

Այդ­պես և հին ի­մաստա­սերք, խղճի ձայ­նը ձգե­լով մտքի ե­րևա­կա­յու­թյան մեջ, նկա­րագ­րում էին ակն­կա­լա­ծի անձ­նավո­րու­թյունը. զո­րօրինակ` Պղա­տո­նը յուր հա­սա­րա­կա­պե­տու­թյան մեջ նկա­րագ­րում է նո­րա ար­դա­րու­թյունը, հա­լա­ծվի­լը, զուր դա­տա­պար­տվի­լը և չար­չա­րվի­լը գրե­թե` ըստ Ե­սայ., ԾԳ: Այս հա­յացքն էին խոս­տո­վա­նում և Սոկ­րա­տես և Ա­րիս­տո­տե­լես, այս են հիշում և Կի­կե­րոն և Սվե­տոն և այլն: Բա­նաստեղծ­ներն էլ ա­ղոտ նա­խա­տե­սու­թյամբ այդ ա­մենն սպա­սում էին այս ու այն պե­տից, ինչ­պես օրինակ` 0գոս­տո­սից, որ և, դո­ցա հավա­տա­լով, ին­քյան «Փրկիչ աշ­խար­հի» էր կո­չում (հմմտ. Ես., ԺԱ 6-9. ԽԵ 17-25, Եզ­նիկ, ԼԶ 29):

Այս ակն­կա­լու­թյան ձայ­նե­րը անկ­ման մեջ հուսա­հա­տվող մարդ­կու­թյան քա­ջա­լեր ավե­տիքն էր, որ հնչում էր բո­լոր ժո­ղովր­դոց մեջ (Թիվք, ԻԴ 17. Դան., Բ 44. Մատթ., Բ 1-3): Այս ձայնն ա­ռավել ևս զորա­նում էր, երբ ընտ­րյալ ժո­ղո­վուր­դը Աս­տու­ծո պատ­մա­կան տնօ­րի­նու­թյամբ սփռվում էր և Աս­տու­ծո ավե­տիքն ու մար­գա­րե­նե­րի ձայ­նը տա­րա­ծում այդ բա­ցա­սա­կա­նա­պես նա­խա­պատ­րաստվող ու հուսա­հա­տված մարդ­կու­թյան բաժ­նում:

Ընտ­րյալ ժո­ղո­վուր­դը նա­խա­պատ­րաստ­վում էր Աս­տու­ծո հա­տուկ նա­խախ­նա­մու­թյամբ: Հե­թա­նո­սաց մեջ իշ­խում էր բնա­կան օրենքն, իսկ այս­տեղ` սրբու­թյան օրենքն, որ Աս­տված շնոր­հեց նո­ցա, որպեսզի նո­րա լծի տակ դաստիա­րա­կվելով` կա­րո­ղա­նա­յին ու­րա­խու­թյամբ ըն­դու­նել Քրիս­տո­սի քաղցր ու փոք­րո­գին լու­ծը: Այս­տեղ չկա խար­խա­փանք, այլ ինքն Տերն է, որ հայտնվում է նո­ցա և յուր հրա­ման­ներն տա­լիս: Այս­տեղ տի­րում է Աս­տու­ծո եր­կյուղն, և Իս­րա­յելը մտնում է Աս­տու­ծո ա­ռան­ձին ուխ­տի մեջ: Իս­րա­յելը գի­տեր, որ Աս­տված է աշ­խար­հի ստեղ­ծո­ղը, տես­նում էր Աս­տու­ծո ճշմար­տու­թյունն և աշ­խար­հի մեջ իբ­րև ա­կա­նա­տես վկա ապ­րում: Նա չէր ձգտում ո՛չ քա­ղա­քա­կան կյան­քի, ո՛չ գի­տու­թյան, ո՛չ քա­ղա­քակր­թու­թյան. այդ յուր կո­չու­մը չէր, այլ` հե­թա­նո­սաց: Նա չէր կա­րող յուր գոր­ծե­րով պար­ծե­նալ, զի մեծ գոր­ծեր չէր ա­րել, սա­կայն բարձր դիրք ու­ներ իբ­րև Աս­տու­ծո ճշմար­տու­թյան վկա, ճշմար­տու­թյան այ­գի (Ես., Ե), կրոնա­կան կո­չու­մով վկա: Եվ նո­րա կո­չումն էր դրա­կա­նա­պես լի­նել այն, ինչ որ պետք է լի­ներ ամ­բողջ մարդ­կու­թյունը Աս­տու­ծո փրկու­թյան հա­մար, և ինչ որ պետք է դառ­նար բա­ցա­սա­կա­նա­պես հե­թա­նոս աշ­խար­հը: Հե­թա­նոսք նվի­րված էին աշ­խար­հին և աշ­խար­հի հա­մար էին կռվում, իսկ Իս­րա­յելը նվի­րված էր հավատ­քին և հավատ­քի հա­մար էր կռվում աշ­խար­հի դեմ, կռա­պաշ­տու­թյան ու խավա­րի դեմ:

Նո­րա կռիվը ճշմար­տու­թյան կռիվ էր, Աս­տու­ծո ար­քա­յու­թյան հաստատ­ման կռիվ էր և Աս­տու­ծո օ­րի­նաց պաշտ­պա­նու­թյան մա­քա­ռումն: Նո­րա մա­քառ­ման սկզբունքն էր` Աստ­ված է ա­մեն­քի ա­րա­րի­չը և նա պետք է բո­լո­րի վրա իշ­խե, ո­րոնք հա­կա­ռա­կում են և ապս­տամ­բում: Սուտ աստված­նե­րը կամ աշ­խար­հի ապս­տամբ պե­տու­թյունք պետք է ընկ­ճվին և Իս­րա­յելի վկա­յու­թյունը լսեն, ինչ­պես որ հե­թա­նոս մար­դը ընկ­ճվելով պետք է դյուրա­լուր դառ­նար յուր խղճին: Ինչ­պես խիղճն էր մար­դու մեջ, այն­պես և Իս­րա­յելն յուր ազ­գա­յին հատկու­թյուն­նե­րով և ավե­տյաց երկ­րի դիր­քով աշ­խար­հի սիրտն էր: Ինչ­պես որ խիղ­ճը պետք է մար­դու մեջ մի անձ­կու­թյուն, տեն­չանք ու փա­փագ զար­թեց­ներ դեպի Աս­տու­ծո փրկու­թյունը, այն­պես էլ Իս­րա­յե­լը պետք է մարդ­կու­թյան մեջ մար­գա­րեա­կան ձայ­նով նա­խա­պատ­րաստեր այն բո­լոր պայ­ման­ներն, ո­րոն­ցով պետք է գար Փրկի­չը մեր մեջ: Իս­րա­յելը կտրված էր աշ­խար­հից, բայց Աս­տու­ծո ընտ­րածն էր, աշ­խար­հից ան­հայտ էր, բայց աշ­խար­հի հա­մար էր, և նո­րա­նով էր աշ­խար­հի փրկու­թյունը (Հովհ., Դ 22): Ուստիև փա­կված հա­սու­նա­նա­լուց հետո Իս­րա­յելը սփռվեց աշ­խար­հը` թե՛ նա­խա­պատ­րաստու­թյան ճշմար­տու­թյունը քա­րո­զե­լու և թե՛ հե­թա­նոս աշ­խար­հի բա­ցա­սա­կան կյան­քից օ­րի­նակ վերց­նե­լու հա­մար:

Ուստիև Իս­րա­յելի մեջ հատկա­պես գոր­ծում է Աս­տված, ըստ ո­րում` նո­րա պատ­մու­թյունը հրա­շա­լիք է, և նո­րա զար­գա­ցու­մը ոչ թե մի բնա­կան զար­գա­ցումն է, ինչ­պես հե­թա­նո­սա­ցը, այլ աստ­վա­ծա­յին հրաշք է: Իս­րա­յելը կտրվում է յուր բնա­կան զար­գաց­ման ըն­թաց­քից` նույնիսկ Աս­տու­ծո ընտ­րու­թյամբ ու մի այլ եր­կիր հե­ռաց­նվելով (Ծննդ., ԺԲ 1-2): Ուխ­տի ա­ռա­ջին անձ­նավո­րու­թյան` Աբ­րա­հա­մի հարա­բե­րու­թյունն Աս­տու­ծո հետ տի­րող է դառ­նում ամ­բողջ ժո­ղովր­դի վրա: Հե­թա­նո­սաց մեջ ազ­գա­յի­նը տի­րում էր ան­հա­տի վրա, իսկ այս­տեղ Աս­տված Աբ­րա­հա­մի Աստ­վածն է, և Աբ­րա­համն Աս­տու­ծո օգ­նու­թյամբ պետք է օրհ­նու­թյուն բե­րե բո­լոր ժո­ղովր­դոց:

Եվ Աս­տված Աբ­րա­հա­մին ընտ­րեց յուր տնօ­րի­նու­թյան հա­մար (Ծննդ., ԺԷ 7. ԻԲ 18), վասնզի սա հավա­տաց. սա ու­ներ կրոնա­կան տրա­մադ­րու­թյուն, սա էր պա­հում այն սուրբ ավան­դու­թյունն, որ նա­խա­մար­դուց սկսած ա­վան­դվեց սերն­դեսե­րուդ: Եվ ո­րով­հե­տև այդ կրոնա­կան հա­կու­մը դեռ բավա­կան չէ, կա­րող է ճնշվել աշ­խար­հա­յին ազ­դե­ցու­թյանց և հե­թա­նո­սա­կան ներ­գոր­ծու­թյանց տակ, այդ պատ­ճա­ռով Աս­տու­ծո մար­դիկ և աստվա­ծա­յին զորու­թյունն ա­ռանձ­նա­պես գոր­ծում է դո­ցա մեջ և ի վերջո հաղթող հան­դի­սա­նում Իս­րա­յելա­ցոց բնա­կան ըն­թաց­քում: Բայց որպեսզի Աս­տու­ծո գա­լիք ար­քա­յու­թյունը կա­տա­րե­լա­պես մի ա­նըմբռ­նե­լի ի­րո­ղու­թյուն չլի­նի, Աստ­ված տնօ­րի­նեց, որ իս­րա­յելա­ցոց կրոնա­կան կյան­քը ներ­կա­յաց­նե Աս­տու­ծո ար­քա­յու­թյան պատ­կե­րը կամ նա­խա­տի­պը: Ինչ որ ա­պա­­գա­յում պետք է լի­ներ, այն հաստա­տվեց Իս­րա­յելում իբ­րև մի նա­խա­տիպ սաղմ, որ երկ­նե­լով պետք է ներ­գոր­ծեր ա­պա­գա­յի շնոր­հաց ըն­դու­նե­լու­թյունը: Այն օ­րի­նակ­ներն, ո­րոնք Քրիս­տոս վերց­նում էր բնու­թյունից` Աս­տու­ծո ար­քա­յու­թյան բա­ցատ­րու­թյան հա­մար, ցույց է տա­լիս, որ նույնիսկ բնու­թյունը լիքն է հո­գևո­րի նա­խա­տիպ նմա­նու­թյուն­նե­րով: Ա­ռավել ևս պար­զա­պես իս­րա­յելա­ցոց պատ­մու­թյունն է նա­խա­տիպ­ներ բո­վան­դա­կում հան­դերձ­յալին (Ա Կոր., Ժ 11):

Եվ այս ևս մեզ հաս­կա­նա­լի է, երբ հիշում ենք, որ յուրա­քան­չյուր ազ­գի ա­ռաս­պե­լա­բա­նու­թյունք ան­գամ ներ­կա­յաց­նում են նո­րա ա­պա­գա­յի պատ­կե­րը գո­նե ա­ղոտ կեր­պով: Իս­րա­յելա­ցոց կրոնա­կան բո­լոր կար­գերն ու հաստա­տու­թյունք նա­խա­տիպ էին աստվա­ծա­յին ա­պա­գա շնոր­հաց (Եբր., Ժ), ինչ­պես և նո­րա մեջ ե­րևե­ցած նշա­նավոր անձ­նավո­րու­թյունք և դեպ­քե­րը, այս­պես թե այն­պես, նա­խա­տիպ են Փրկչին ու փրկա­գոր­ծու­թյան: Եվ որպեսզի աստվա­ծա­յին ճշմար­տու­թյան մա­քա­ռու­մը հառաջ ըն­թա­նա և հին ուխ­տի բո­լոր կար­գե­րի նա­խա­տիպ նշա­նա­կու­թյունը[1] միշտ հիշվի, ե­րևան է գա­լիս մար­գա­րեու­թյունն, որ միշտ վառ է պա­հում հին ուխ­տի նա­խա­պատ­րաստու­թյան և նոր ուխ­տի փրկու­թյան գի­տակ­ցու­թյունը ժո­ղովր­դի մեջ:

Այս­պի­սով, մար­գա­րեա­կան նպա­տա­կի ի­րա­գործ­ման ծա­ռա­յող մի սուրբ շարք է հայտն­վում իս­րա­յելա­ցոց ամ­բողջ պատ­մու­թյան մեջ (Եբր., ԺԱ), որ սկսվում է հավատ­քի հայր Աբ­րա­հա­մով (Հռ., Դ) և վեր­ջա­նում ա­կա­նա­տես և աստվա­ծըն­կալ Սի­մեո­նով (Ղուկ., Բ 30): Հավատք, օրենսդ­րու­թյուն, թա­գավո­րու­թյուն, տա­ճար և մի շարք մար­գա­րե­ներ, ո­րոնց ա­մեն­քի մի­ջո­ցով պահ­պա­նվեց նա­հա­պետ­նե­րին ո­գևո­րող Մե­սիա­կան հույսը մին­չև կա­տա­րումն ու լրու­մը. դո­քա բո­լորն էլ աստվա­ծա­դիր նա­խա­տի­պեր էին, ինչ­պես և զո­հը` Քրիս­տո­սին, քավու­թյան ա­րյան սրսկու­մը` Քրիս­տո­սի ար­յան հեղ­ման, Ե­րու­սա­ղե­մը վե­րին Ե­րու­սա­ղեմին էր նա­խա­տիպ և այլն: Այդ­պես և իս­րա­յելա­ցոց մեջ աստ­վա­ծա­ռաք մար­գա­րեու­թյունն, աստվա­ծա­կարգ քա­հա­նա­յու­թյունը և աստվա­ծա­հաստատ թա­գավո­րու­թյունը հար և նման նա­խա­տիպ էր իս­կա­կան մար­գա­րե, ճշմա­րիտ քա­հա­նա և հավի­տե­նա­կան Թա­գավոր Քրիս­տո­սին: Այս ա­մենն աստվա­ծա­յին սքան­չե­լիք է Աս­տու­ծո հատուկ նա­խա­խ­նա­մու­թյան մեջ: Ուստիև բո­լոր մար­գա­րեու­թյունք պտտվե­լով աստված­պաշ­տու­թյան և թա­գավո­րու­թյան վրա, մարդ­կա­յին եր­ջան­կու­թյան բո­լոր պա­րա­գա­ներն ու պետ­քե­րը Քրիս­տո­սից են ակն­կա­լում, և աշ­խար­հի բո­լոր թշվա­ռու­թյունք ու տան­ջանք­ներ, մի առ մի նկա­րագ­րվելով, ե­րա­նա­կան շնոր­հաց հետ Քրիս­տո­սից են սպաս­վում (Ես., Բ 3. ԾԱ 3. ԺԱ Եր., ԼԳ 15. Ե­զեկ., ԼԷ. Մի­քիե, Ե. Սաղմ., ԻԱ և այլն):

Ըստ այսմ` Քրիս­տոս, ո­րի ել­քը հավի­տե­նից է (Միք. Ե.), պետք է միաց­նե հե­թա­նոս աշ­խարհն և իս­րա­յելա­ցոց` յուր իսկ իբ­րև հավի­տե­նա­կան որ­թի վրա և պետք է, վերջ­նա­կան փրկու­թյուն շնոր­հե­լով նո­ցա, օրհ­նու­թյուն և ա­մե­նայն բա­րիք բաշ­խե ա­մեն­քին, ո­րոնք հե­ծում էին նե­ղու­թյանց մեջ (Ես., Զ 10-13. Օվս., Գ 5. Հո­վել, Գ 6): Նո­քա պետք է հավի­տե­նա­կան ար­քա­յու­թյան մեջ մտնեին և աստվա­ծա­յին օրհ­նու­թյուն ու խա­ղա­ղու­թյուն վա­յե­լեին (Ես., Բ 4. Թ 7. ԺԱ 6-9. Ամ., Թ 13-15)` ճշմա­րիտ աստված­պաշ­տու­թյուն ու սրբու­թյուն ու­նե­նա­լով (Եր., ԼԱ 31-34. Հովհ., Գ 1. Զաք., ԺԲ 10. ԺԳ 1): Այդ ար­քա­յու­թյան մաս­նա­կից պետք է լի­նեին բո­լոր ազ­գե­րը (Ես., Բ 2-3, ԽԹ 6. Զաք., Ը 20. ԺԴ 9), իսկ այդ ար­քա­յու­թյան թա­գավո­րը` Քրիս­տոս, պետք է կո­չվեր Որ­դի Դավ­թի, Որ­դի Աս­տու­ծո, Որ­դի մար­դո և քա­հա­նա­յա­պետ` ըստ կար­գին Մել­քի­սե­դե­կի[2]:

Այս մար­գա­րեու­թյուն­նե­րը, «փոքր ի շա­տէ» լի­նե­լով (Ա Կոր., ԺԳ 9), զար­գա­ցան` ըստ յուր ժա­մա­նա­կին, պատ­մա­կան հան­գա­մա­նաց և ժո­ղովր­դի մտավոր վի­ճա­կին, այն­պես որ միշտ իբ­րև նա­խա­տիպ է ար­տա­հայտ­վում գա­լի­քի նկատ­մամբ, և ե­թե մի մար­գա­րեու­թյուն նույնիսկ յուր մար­գա­րեա­կան շրջա­նում կա­տար­վում էր, այդ կա­տա­րվածն ևս ծա­ռա­յում էր իբ­րև նա­խա­տիպ ավե­տիք Քրիս­տո­սի գալս­տյան, կյան­քին, գոր­ծե­րին և քա­րո­զու­թյան ու շնոր­հաց: Այս­պի­սով, մար­գա­րեու­թյունք ո՛չ հե­թա­նո­սա­կան պա­տա­հա­բար դի­պող հմա­յու­թյուն­ներ էին, ո՛չ խղճի ձայ­նի ար­տադ­րած տա­րա­կու­սա­կան գու­շա­կու­թյուն­ներ, այլ ժա­մա­նա­կի ո­գու դի­տո­ղու­թյամբ ա­րված նա­խա­տիպ կան­խա­սա­ցու­թյուն­ներ էին Աս­տու­ծո հայտ­նու­թյան հի­ման վրա, ո­րոնք վե­րա­բե­րում էին մի­միայն Աս­տու­ծո փրկա­գոր­ծա­կան տնօ­րի­նու­թյանց: Մար­գա­րեու­­թյանց նպա­տակն Աս­տու­ծո ար­քա­յու­թյան նա­խա­պատ­րաստու­թյունն էր, և մար­գա­րե­նե­րը լավ գի­տեին, որ ժա­մա­նա­կի լրմամբ ու Քրիս­տո­սի գալս­տյամբ վեր­ջա­նա­լու էր յուրյանց կո­չու­մը: Ուստիև վեր­ջին մար­գա­րե Հովհան­նես Կա­րա­պե­տը յուր գոր­ծը վեր­ջա­ցած է հա­մա­րում Քրիս­տո­սի գա­լո­վը, երբ ա­սում է.

«Նմա պարտ է ա­ճել և ինձ մեղ­մա­նալ» (Հովհ., Գ 30): Մար­գա­րեու­թյան ըն­թաց­քը հուսադ­րա­կան նա­խա­պատ­րաստու­թյունն էր, իսկ կա­տա­րու­մը Քրիս­տո­սի և նո­րա ա­ռա­քե­լոց մեջ է սկսվում ի­րա­կա­նա­նալ: Ա­հա և նա­յե­լով Քրիս­տոսի կե­նաց նա­խատ­նօ­րի­նա­կան ըն­թաց­քին` տես­նում ենք, որ այդ հիմ­նա­պես նա­խա­սա­ցված է Հին Կտա­կում մար­գա­րեու­թյանց մեջ, ըստ ո­րում` «կա­տա­րումն օ­րի­նաց եւ մար­գա­րէից է ինքն Քրիս­տոս» (Մատթ., Ե 17, 18. Հռ., Ժ 4): Վաս­ն ո­րո և Քրիս­տո­սի դեմ մո­լեգ­նված և օ­րի­նաց ու մար­գա­րե­նե­րին ձևա­կա­նա­պես նա­խան­ձախն­դիր հրեա­նե­րին պա­պան­ձեց­նում է ա­ռա­քյալն` ա­սե­լով.

«Այլ Աս­տուած որ­պէս յա­ռա­ջա­գոյն պատ­մեաց ի բե­րա­նոյ ա­մե­նայն մար­գա­րէից զչար­չա­րելն Քրիս­տո­սի, նոյն­պէս կա­տա­րեաց» (Գործք, Գ 18, 22): «Եւ ա­մե­նայն մար­գա­րէք, որ ի Սա­մուէ­լէ եւ այսր` խօ­սե­ցան եւ պատ­մե­ցին զա­ւուրս զայ­սո­սիկ». և «Նմա ա­մե­նայն մար­գա­րէք վկա­յեն, թո­ղու­թիւն մե­ղաց առ­նուլ ա­նուամբ նո­րա ա­մե­նայն հա­ւա­տա­ցե­լոց ի նա» (Ժ 43. տե՛ս և Հռ., Ա 2. Գ 21. և այլն): Պողոս ա­ռաք­յալը գե­ղեց­կա­պես ո­րո­շում է այդ ամ­բողջ նա­խա­պատ­րաստու­թյունը մի հա­կիրճ ար­տա­հայտու­թյամբ, ա­նվա­նե­լով Հին Ուխ­տը յուր բո­լոր կար­գե­րով «ստվերք», իսկ Նո­րը` «կեր­պա­րանք ի­րաց» կամ Քրիս­տո­սին` «մար­մին» մարմ­նա­ցումն (տե՛ս Կող., Բ 17. Եբր., Ժ 1):

Ըստ ո­րում` հրեա­նե­րի քա­հա­նա­յա­պետ­ներն ու դպիր­նե­րը Քրիս­տո­­սի կյան­քի հան­գա­մանք­ներն ի­մա­նա­լու հա­մար դի­մում էին ան­­մի­ջա­պես և վստա­հա­բար մար­գա­րեա­կան գրու­թյանց (Մատթ., Բ 4-7): Քրիս­տոս ևս չհավա­տա­ցող ու յուր փրկա­կան խոս­քե­րը հաս­կա­նալ չկա­մե­ցող փա­րի­սե­ցի­նե­րին ու դպիր­նե­րին և օ­րի­նա­կան­նե­րին խստիվ հան­դի­մա­նում էր և հրա­մա­յում կար­դալ մար­գա­րե­նե­րի նա­խա­սա­ցու­թյուն­ներն յուր մա­սին, քննել ամ­բողջ Հին Կտա­կա­րանն և ստու­գել յուր վե­րա­բեր­մամբ:

Այս­պես ըն­թա­ցավ հա­զա­րավոր տա­րի­ներ շա­րու­նակ մարդ­կու­թյան նա­խա­պատ­րաստու­թյունը հատուկ և ընդ­հա­նուր նա­խա­խնա­մու­թյամբ կամ դրա­կա­նա­պես հրեա­նե­րի ու նո­ցա քա­րո­զու­թյամբ շրջա­կա հուսա­հա­տվող ազ­գե­րի, իսկ բա­ցա­սա­կա­նով հե­թա­նո­սաց մեջ իբ­րև օ­րի­նակ այն ազ­գաց, ո­րոնք բա­ցա­սա­կա­նով` կհրա­պու­րվեին: Այս մե­ծահ­րաշ նա­խա­պատ­րաստու­թյան վախ­ճանն է ժա­մա­նա­կի լրու­մը, երբ ե­ղավ Քրիս­տո­սի Գա­լուս­տը: «Իբ­րեւ եկն լրումն ժա­մա­նա­կին, ա­ռա­քեաց Աս­տուած զՈր­դին իւր, որ ե­ղեւ ի կնո­ջէ» (Գաղ., Դ 4): Նո­րա գալս­տյան ժա­մա­նա­կը, լրա­ցած ժա­մա­նակն էր, վասնզի նա­խա­պատ­րաստու­թյունը վեր­ջա­ցած էր, և դրա­կան ու բա­ցա­սա­կան բարձ­րու­թյան հա­սած մարդ­կու­թյունը ի վե­րուստ էր ակն­կա­լում յուր փրկու­թյունը: Ակն­կա­լող մարդ­կու­թյան հարմար ներ­կա­յա­ցու­ցիչն է Սի­մեոն Աս­տվա­ծըն­կա­լը, որ, առ­նե­լով մա­նուկ Հիսու­սին յուր գիր­կը, ա­սաց առ Աս­տված. «Արդ, ար­ձա­կես զծա­ռայս քո, Տէր, ըստ բա­նի քում ի խա­ղա­ղու­թիւն. Զի տե­սին աչք իմ զփրկու­թիւն քո, զոր պատ­րաստե­ցեր ա­ռա­ջի ա­մե­նայն ժո­ղովր­դոց, լոյս ի յայտ­նու­թիւն հե­թա­նո­սաց, եւ փառս ժո­ղովր­դեան քում Իս­րա­յէ­լի» (Ղուկ., Բ 29)[3]:

Հին աշ­խար­հի մարդ­կու­թյան ա­լե­ծուփ մտա­ծո­ղու­թյունը հան­գավ մի վերջ­նա­կան հար­ցի մեջ, այն է` «Զի՞նչ է ճշմար­տու­թիւն» (Հովհ., ԺԸ 38). նոր աշ­խար­հի սկիզ­բը դրավ Քրիս­տոս` պա­տաս­խա­նե­լով. «Ես եմ ճա­նա­պարհ եւ ճշմար­տու­թիւն եւ կեանք» (ԺԳ 6. Ը 32):

[1] Տե՛ս զորօրինակ` Ընդհ., 367. Զգոն, 258:

[2] Ես., Թ 6. ԺԱ 1. Եր., ԻԴ 5. Միք., Ե 1. Սաղմ., Բ 7. ՃԹ. Դան., է 13-14 և այլն:

[3] Տե՛ս՝ Սարկ. Վարդ., Աղոթք ԺԶ:

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս